Քաշքշուկ «Մեղրիի միջանցքի» շուրջ

Քաշքշուկ «Մեղրիի միջանցքի» շուրջ

Քաղաքական Ipress 2022-06-09 20:02:00 2094
megrii-mijanck_1mV7P.jpg

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Կողմերն անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներին։

Մհեր Գրիգորյանը հունիսի 3-ին Մոսկվայում մասնակցել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակել է միայն ռուսական կողմը. «Կողմերը քննարկել և ի մի են բերել իրենց դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով անվտանգ երթեւեկության հարցերի շուրջ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովող ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ»։  

Այս հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»: Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվի արտաքին գործերի նախարար Բայրամովը նշել է, որ Հայաստանը «շարունակում է ձգձգել Զանգեզուրի միջանցքի իրականացման գործընթացը»:

«ԵՄ նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, ընդգրկված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը», ասել է նախարարը։

Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, թե համաձայնեցվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որին ի պատասխան Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսնակը հայտարարել է, որ «արտատարածքային հաղորդակցությունների» մասին խոսք չի եղել։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան վերահսկելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհը, երբ կողմերը համաձայնեն ապաշրջափակել հաղորդակցությունը։ Մեկնաբանելով այս կետը՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Ինչ վերաբերում է Նախիջևան տանող ճանապարհին և այլ երթուղիներին, որոնք պետք է վերահսկվեն Ռուսաստանի կողմից, այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի։

Բայց գաղափարն այն է, որ ժամանակի ընթացքում սա ի վերջո կփոխվի»: Քանի դեռ կողմերը կասկածի տակ չեն դնում նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությունը, «միջանցքի» շուրջ քաշքշուկը կշարունակվի։ Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսին խոսե՞լ են այս մասին։  

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/07/721871/

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը