Քաշքշուկ Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ. սրճարանում պատգամավորին տեսնելուց ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին»

Քաշքշուկ Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ. սրճարանում պատգամավորին տեսնելուց ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին»

Քաղաքական Ipress 2022-05-06 17:08:00 2580
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hovik-agazaryan_IfZBK.jpg

ArmDaily.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ։

Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։

«Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանեց. «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։

Ինչ վերաբերում է շշով իրեն հարվածելուն՝ պատգամավորն ասաց, որ նման բան չի եղել։

Поделиться
Класс
Send
img6679_QATpV.jpeg

Կենտրոնական բանկը թարմացրեց փոխարժեքները

img0152_w8J1v.jpeg

«Բոլորն ուզում էին ուշքի բերել՝ չկարողացան». Ենթադրում են, որ երեխայի սիրտը վախից է կանգնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

img0150_yZacZ.jpeg

Արտակարգ դեպք. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

img5281_fo1sB.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Պատրաստվեք

img0145_N3wU8.jpeg

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել

img0141_Nu9Oj.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի դպրոցներից աշակերտներին տարհանում են

img3186_g9pZC.jpeg

Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են

img0113_AgK9E.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքից

img9107_sUJgw.jpeg

7-8 բալ հզորությամբ ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում ևս. Տեսանյութ

img0136_nTcMx.jpeg

Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան

img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ