Փրկարարները, բժիշկներն ու պարեկները մի քանի կիլոմետր ոտքով են մոտեցել վթարի վայրին

Ավտովթար՝ Արարատի մարզում. Փրկարարները, բժիշկներն ու պարեկները մի քանի կիլոմետր ոտքով են մոտեցել վթարի վայրին

Հասարակական Ipress 2024-06-09 20:09:00 288
avtovtar-e-texi-unecel_vTPZe.jpg

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժշկից, ով հայտնել է, որ «Խոսրովի արգելոցի» տարածքում ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգով նաև հայտնել է, որ ներսում կան երեխաներ։

Բժիշկները, փրկարարները ու պարեկները մոտ մի քանի կմ ոտքով են քայլել, քանի որ ճանապարհն անանցանելի է, իսկ արդեն շտապօգնության բժիշկներին օգնել են 2 քաղաքացիներ և արգելոցի աշխատակիցները, ովքեր օգնել են վիրավորին պատգարակով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները և պարեկները տեղազննման արդյունքում այլ տուժածներ չեն հայտնաբերել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Պարզվել է որ վթարը տեղի է ունեցել «Բաղչաձող» կոչվող հատվածում. «Պիկապ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 34-ամյա Սմբատ Սարգսյանը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվել։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել