«Փաշինյանին իշխանության բերել է ո՛չ հայ ժողովուրդը, և ո՛չ էլ առավել ևս՝ Հանրապետականը». Շարմազանով

«Փաշինյանին իշխանության բերել է ո՛չ հայ ժողովուրդը, և ո՛չ էլ առավել ևս՝ Հանրապետականը». Շարմազանով

Քաղաքական Ipress 2022-06-02 10:54:00 1416
eduard-sarmazanov-pasinyan_q_L_U.jpg

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Նիկոլիզմի դեմ պայքարին զուգահեռ թեժ է պահվում «ովքե՞ր են բերել Նիկոլին» թեման՝ փորձելով «շառը գցել» ՀՀԿ-ի վրա։ Փաշինյանին իշխանության բերել է ո՛չ հայ ժողովուրդը, և ո՛չ էլ առավել ևս՝ Հանրապետականը։

Նրան իշխանության բերեցին այն արտաքին ու ներքին «ուժերը», ում մանիպուլյացիայի ու դրդման արդյունքում 2018-ի ապրիլին նաև «քաղաքական դաշտի» մի մեծ հատված «Սերժ ու ՀՀԿ էր մերժում»։

Հանրապետականին քննադատողնե՛ր, կարելի է իմանալ՝ ո՞ւր էիք դուք, երբ մեր «սև լենտերի և դագաղների» շքերթն էր իրականացվում ու մեր ընտանիքի անդամներին էին ահաբեկում։ Երևի շատերդ Նիկոլի կողքը Սերժի ու Հանրապետականի դեմ էիք պայքարում։

Ո՞ւր էին այսօր մեզ մեղադրողները, երբ 2018 ապրիլ-մայիսին ես ու իմ հանրապետական ընկերները խորհրդարանում «կռիվ էինք տալիս» Արցախ ու Հայաստան ունենալու համար։ Ասեմ՝ Նիկոլի թիմակիցների հետ գոռում էին՝«3 միլիոնը՝ ընդդեմ 55 հանրապետականների»։

Մարդ սխալական է, բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց ձեր «կերած բողկերը» մեզ մի վերագրեք։ Ուզո՞ւմ եք նիկոլիզմը գնա, միացեք պայքարին ընդդեմ նիկոլիզմի ու հանուն Արցախի ու Հայաստանի։ Կարող եք նույնիսկ կողքի հրապարակներում ինքնակազմակերպվել, բայց մի ասեք էլի՝ քանի Պողոսը կամ Մարտիրոսն այնտեղ է՝ չեմ գնա։

Դրանով դուք անուղղակի «ջուր եք լցնում նիկոլիզմի ջրաղացին»։ Նպաստեք Փաշինյանի քաղաքական հեռացմանը։ Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը։

 Հ. Գ. Ես էլ, Հանրապետականն էլ սխալներ գործել ենք, բայց երբեք «ծնկի չենք եկել» թշնամի երկրի ղեկավադության առջև ու միշտ պահել ենք մեր «կարմիր գիծը»՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը