Փաշինյանը Պուտինից խնդրել է ցուցարարների դեմ ՀԱՊԿ զորք ուղարկել

Փաշինյանը Պուտինից խնդրել է ցուցարարների դեմ ՀԱՊԿ զորք ուղարկել

Քաղաքական Ipress 2022-05-18 23:05:00 2067
putin-nikol_aHbgc.jpg

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է Ղազախստանի օրինակով Հայաստան ուղարկել ՀԱՊԿ զորքեր։ Այս մասին հայտնում է Baza-ի թելեգրամ ալիքը՝ իր մի քանի աղբյուրներին հղումով։ Պատճառը Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա զանգվածային ցույցերն են, որոնք վախեցրել են պետության ղեկավարին։

Ըստ աղբյուրի, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ներկայումս նախագահում է Հայաստանը) Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։ «Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա. եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք կբերե՞ն, կճնշե՞ն անկարգությունները և կօգնե՞ն Փաշինյանին մնալ իշխանության գլխին։

«Ազգայնական շարժումն այժմ մեծ թափ է հավաքում երկրում, ինչն սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- մեջբերել է աղբյուրը։ Փաշինյանի խնդրանքը մերժվել է ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից»,- գրում է Baza-ն:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։ Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը