Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն

Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն

Քաղաքական Ipress 2022-05-26 11:59:00 597
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pasinyan_tPmIB.jpg

Իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն, գրում է Yerkir.am-ը:

Կայքը, մասնավորապես, գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին պատկանող նորաբաց «Free News» կայքը, ինչպես հայտնի է, այս տարի հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում շահել էր Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունք։

Հենց սկզբից էր պարզ, որ այն ստանալու համար գործադրվել էր վարչական ռեսուրս, քանի որ այդ կայքը ոչ միայն նորաբաց էր և աչքի չէր ընկնում ոչնչով, նաև բավարար աշխատակազմ չուներ։ Նույնիսկ պարզվեց, որ ֆինանսական միջոցների մասին թղթերը թերի են ու ոչ համոզիչ։

Հայտարարել էին, որ լուրջ ֆինանսական ներդրում են անելու, որպեսզի կայքը դառնա հեռուստաալիք։ Սակայն չանցած 5 ամիս, հեռուստաալիքի բոլոր իրավունքները, մեզ հասած տեղեկությունով, Ալեն Սիմոնյանը վաճառել է Արա Աբրահամյանին։

Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը և ազդեցությունը, իր կնոջ անունով ստանալով հեռարձակման արտոնագիր, ընդամենը ամիսներ անց այն վաճառում է՝ ստանալով շահույթ։

Մեզ հասած տեղեկության համաձայն, այդ շահույթը օգտագործվելու է ՔՊ նախընտրական ծախսերի համար։ Մի կողմից սա ակնհայտ կոռուպցիոն գործողությունների է նման, մյուս կողմից, գնորդը, որը գնել է Ալեն Սիմոնյանին պատկանող կիսաֆաբրիկատ ալիքը, նպաստել է, որ կոռուպցիոն գործարքի արդյունքում ձեռքբերված արտոնագրի վաճառքից ստացվածը ծառայի, երկիրը անդունդի եզրին հասցրած ուժին վերարտադրվելու հավելյալ ֆինանսական միջոցների ավելացմանը։

Մի ուշագրավ փաստ ևս ուրվագծվում է այս պատմության մեջ․ երկրին պարտություն ու աղետ բերած իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն։

Поделиться
Класс
Send
turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

lars_ihZxM.jpg

Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolar-rubli_pE6VR.jpg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները նվազեցին

vtar-2_mXjiF.jpg

Լուսանկարներ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը

sirusho-1_B3N2P.jpg

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

yuri-shatuov-2_DcTvC.jpg

«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները

dolar-1_3mYtv.jpg

ՀՀ Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

vraerty_SDQtC.jpg

Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

puti-kreml_ijrp1.jpg

Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

yuri-shatuov-1_6nUf3.jpg

Յուրի Շատունովի անհայտ երկրպագուն հրաժեշտի արարողությանը մի բեռնատար կարմիր վարդեր է ուղարկել. Տեսանյութ

vtar_eXOVD.jpg

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

tata-simonyan-hovhannes-vardanyan_8NiPA.jpg

Մեր սիրելի ընկեր. Թաթա Սիմոնյանը՝ Հովհաննես Վարդանյանի մասին