Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ. Հոխիկյան

Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ. Հոխիկյան

Քաղաքական Ipress 2022-05-11 23:54:00 2802
pash-2_wV6xU.jpg

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանն ընդունեց իր պարտությունը և կնքեց հրադադարի պայմանագիր։ Այդ օրը հարևան երկրում ընդունվեց՝ որպես հայերից խայտառակվելու դրվագ՝ նպատակ ունենալով անպայման վրեժխնդիր լինել։

2021թ․ նույն օրը՝ մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածք՝ զավթելով Իշխանասարի մի հատվածը և Սև լիճը գրեթե ամբողջությամբ։ Արդեն ճիշտ մեկ տարի մեր երկրի համար ռազմավարական խիստ կարևոր նշանակության այդ հատվածը թշնամու հսկողության տակ է։

Որպեսզի պարզ լինի, միայն նշեմ, որ Իշխանասարից դիտարկվում է Սիսիան-Գորիս մայրուղին, Սև լճից բառացիորեն ափի մեջ է Գորիս քաղաքը։ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքերի հետ կապված բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում ինչ-որ լճի կամ բարձունքի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի սրել։

Ուշադրություն․ 2022թ․ մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Նիդերլանդներ։ Նույն օրը՝ մայիսի 10-ին Նիդերլանդների ԱԳ նախարարը մեկնել էր Ուկրաինա և այնտեղ հայտարարել, որ Ռուսաստանը պետք է պատժվի ամենախիստ ձևով։ Միաժամանակ պաշտոնյան հայտարարել է, որ իրենք կշարունակեն զինել Զելենսկիին՝ ընդդեմ Պուտինի։ Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Նիդերլանդները ստանձնել է ՌԴ դեմ ամենածայրահեղ դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի վարչապետը Նիդերլանդներում հայտարարում է, որ Հայաստանն ու Նիդերլանդները ունեն դարավոր բարեկամություն, և մեր ուղիները նույնական են։

2022թ․ մայիսի 12-ը սարերի հետևում չէ։ Հայաստանի և Արցախի առաջնագիծը պահող մեր զինվորականները պարտավոր են առավել քան զգոն լինել։ Բացառված չէ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ՀՀ որևէ ուղղությամբ (ես հավանական եմ համարում Տավուշի վրա կամ Նախիջևանից՝ Արարատի կամ Վայոց ձորի վրա) տեղային հարձակման կանցնեն։ Արցախի առաջնագծում ևս պետք է խիստ զգոն լինենք։

Նիկոլ Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ։ Մի երկիր, որը ձգտում է հակառուսական երկրորդ ճակատ բացել, և դա անել Կովկասում։ 1994թ․ մայիսի 12-ին իր պարտության փաստաթուղթը Ադրբեջանը ստորագրել է Մարտակերտի ու Քարվաճառի ամբողջական ազատագրումից հետո։ Հիշաչար ու խորհրդապաշտ Ադրբեջանը կարող է սադրանք կիրառել հատկապես Մարտակերտի շրջանի ուղղությամբ։ Լրացուցիչ զգոնությունը ավելորդ չի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը