Փաշինյանը եւ Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի խնդիրները

Փաշինյանը եւ Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի խնդիրները

Քաղաքական Ipress 2020-07-17 19:02:00 471
gcc_qA-57.jpg

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է Եվրասիական տնտեսական միությունում բազմաթիվ խնդիրների առկայությունը, որոնք, առաջին հերթին, կապված են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Ինչ մեղքս թաքցնեմ, ԵԱՏՄ-ում բազմաթիվ խնդիրներ կան կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի շուրջ պայմնանավորվել էինք: Մենք դեռ բավականաչափ խոչընդոտներ ունենք, մեր միջպետական ​​սահմանները խոչընդոտների հետ կապված այնպիսի վիճակում են, որ բիզնեսը հաճախ ասում է. սահմաններ գծեք պետությունների միջեւ, մեզ ավելի հեշտ կլինի: Արդեն նույնիսկ բիզնեսն է դրա մասին հայտարարում: Թվում է՝ սահմաններ չկան եւ սահմանին լարվածությունը չափազանց մեծ է: Դուք դա ինձանից լավ եք զգում: Ուստի անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որպեսզի վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը»,- ասել է պետության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը հարաբերությունների խորացման հստակ քայլ է ԵԱՏՄ տարածքում: «Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Բայց կարծիքների փոխանակումը շատ լուրջ էր: Որքանով ինձ տեղեկացրին, դուք այդ հանդիպման շարժիչն եք եղել այնտեղ»,- նշել է Բելառուսի առաջնորդը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Նախագահն արձանագրել է, որ Բելառուսն եւ Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում, նմանատիպ տնտեսություններ: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մեր մյուս գործընկերների պես մեծ պաշարներ չունենք: Միգուցե նաեւ ղրղզներն են նույն վիճակում, չնայած, հնարավոր է, նրանց որոշ չափով ավելի հեշտ է: Մենք ածխաջրածնի այդպիսի պաշարներ չունենք: Եվ մեզ ավելի դժվար է: Նույնիսկ գների անկման պայմաններում Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Խնդիրները Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում հնարավոր կլինի լուծել, եթե լինի մասնակից երկրների ղեկավարության քաղաքական կամքը: Մենք երկար ժամանակ է չենք հանդիպել կորոնավիրուսի պատճառով։ Հուսով եմ, որ այժմ մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, եւ մենք կանոնավոր կերպով կհանդիպենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօր Մինսկում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը «շատ արդյունավետ էր»: Կողմերին հաջողվել է համաձայնեցնել հիմնական մոտեցումները եւ առաջ շարժվել խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ կարելի է խոսել ԵԱՏՄ տարածքում առկա 10 խոչընդոտներից 8-ի վերացման մասին: Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների՝ պետական մրցույթներին մասնակցությանն առնչվող հարցեր: «Մենք նույնպես լավ որոշման ենք հանգել: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքում այդ հարցը կլուծվի»,- ասել է վարչապետը:

Նա վստահություն է հայտնել, որ ապագայում ԵԱՏՄ երկրները կշարունակեն մերձեցման եւ խոչընդոտների վերացման գործընթացը տարբեր մակարդակներում: «Կարծում եմ, եթե մենք կարողանանք պահպանել քաղաքական կամքը ներկայիս մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Պարզապես հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 297

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 105

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը