Ցավալի լուր․ Մահացել է Սպարտակ Միրզոյանը

Ցավալի լուր․ Մահացել է Սպարտակ Միրզոյանը

Հասարակական Ipress 2024-02-25 12:33:00 7521
spartak-mirzoyan_aqV6L.jpg

Փետրվարի 22-ին, 72 տարեկան հասակում մահացել է անվանի վիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունական կրթության ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը։

Նրա շնորհիվ հայրենիքի և արտերկրի  բժշկական կենտրոններում իրենց պրոֆեսիոնալ մասնագիական գործունեությունն են ծավալում նրա աշակերտները։ Հեղինակ է բազմաթիվ  գիտական աշխատությունների։

Ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1952 թ., 18 հունվարի, ք. Երևան

Կրթություն

1980-1982 թ.թ. Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտ՝ կլինիկական օրդինատուրա
1976-1977 ինտերնատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ
1969-1976 թ. ԵՊԲՀ –ի բուժական ֆակուլտետ
1958-1968 թ․թ․. Երևան, Խ.Աբովյանի անվան N 2 միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն
2011 թ.-ից առ 2024թ․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունական կրթության ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
2012 թ. փետրվարից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պոլիկլինիկայի գծով փոխտնօրեն
2008-2012 թ․թ. պրոֆեսոր կոնսուլտանտ
1992- 2008 թ․թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, դոցենտ կոնսուլտանտ
2008-2011 թ․թ. այդ ամբիոնի պրոֆեսոր
1991-2008 թ․թ.Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասսիստենտ, այնուհետև դոցենտ
1986-1988 թթ․ ՍՍՀՄ Առողջապահության նախարարության կողմից գործուղվել է Ալժիրի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն, որտեղ եղել է Բորջ-Բու-Արրերիջ քաղաքի մարզային հոսպիտալի ավագ վիրաբույժ
1982-1991 թ.թ. Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոց,  վիրաբույժ
1977-1980 թ.թ. Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
1976-1977 թթ. Հոկտեմբերյանի (Արմավիրի) Կենտրոնական շրջանային հիվանդանոց,  վիրաբույժ

Գիտական գործունեություն
1984 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2008 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Պարգևներ
2011 թ․ պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր 20 տարի» Հոբելյանական մեդալով
2013 թ, ՀՀԱՆ պատվոգիր
2014 թ․ Երկրապահ Կամավորական միության պատվոգիր

Ամուսնացած է ունի մեկ որդի և 3 թոռ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը