Մահացել է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն Լևոն Կոնստանտինի Ներսիսյանի մահվան մասին։ Այս մասին հայտնում է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ աշխատակազմը։
Լևոն Ներսիսյանը 1993 թվականից ՀԿ-ի տնօրենն էր։ Կազմակերպությունը նրա անմիջական ղեկավարությամբ և նախաձեռնությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և սոցիալապես անապահով խմբերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Կազմակերպության ողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսիսյան ընտանիքին, հարազատներին և ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում մեզ բոլորիս և նրա թողած կիսատ գործը նույն ոգով շարունակելու հաստատակամություն։
Լևոն Ներսիսյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում․․․
Թող Աստված լույսերի և խաղաղության մեջ պահի նրա հոգին

