Ցավալի լուր․ Մահացել է Էդուարդ Խարազյանը

Ցավալի լուր․ Մահացել է Էդուարդ Խարազյանը

Հասարակական Ipress 2024-09-10 22:20:00 1104
mahacel-e-eduard-xarazyan_bX-pK.jpg

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Հայտնում են Նկարիչների միությունից։ 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի  13-ին  նույն վայրից:

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։ 

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը