Ցավալի լուր․ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Ցավալի լուր․ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Հասարակական Ipress 2024-09-20 12:55:00 1488
artashes-gexamyan_3pWQy.jpg

Այսօր առավոտյան 74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Արտաշես Գեղամյանը ծնվել էր 1949թ. դեկտեմբերի 2-ին Երևանում:

Պահեստազորի կապիտան էր:

1971թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ: 1988-1990թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա):

1971-1978թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ: 1979-1987թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ: 1987-1989թթ.` ՀԿԿ Երեւանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար: 1989-1990թթ. եղել է Երեւանի քաղաքապետ: 1991-1995թթ.` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթեւս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն:

1997թ. հիմնադրել եւ գլխավորում է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

1998, 2003 եւ 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ:

2007-2012թթ. ղեկավարել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։

2019 թվականից այլևս պատգամավոր չէր։

Ամուսնացած էր, երկու զավակի հայր։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»