Ցավալի լուր. Մահացել է Արկադի Ահարոնյանը Photo

Ցավալի լուր. Մահացել է Արկադի Ահարոնյանը Photo

Կրթություն Ipress 2022-05-30 15:17:00 5754
hivandanoc_iSIkO.jpg

Կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԳԳԱ թղթակից անդամ Արկադի Գևորգի Ահարոնյանը։

Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 20-ին, Ալվանք Սյունիքի մարզի Ալվանք գյուղում: 

1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը,

1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ,

1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես,

1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող, 

1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում, 

1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 

1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում,

1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 

1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ, 2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող։ Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում:

1984 թ. ստացել է Գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: Ահարոնյանը հանդիսացել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտական ընկերությունների անդամ, ինչպիսիք են ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ և այլն։

Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ։ Գիտական գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների։

Հեղինակ է հրատարակված գիտական 235 հոդվածի և 9 մենագրության:

Պրոֆեսոր Ահարոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա՝ մայիսի 31-ին ժամը 17։30-ին, «Ռոտոնդա» սգո սրահում, հասցե. Դավիթ Բեկի 83/12։ Հուղարկավորությունը` նույն վայրից հունսի 01-ին ժամը 13։00-ին: 

Կյանքից հեռացել է ՀԳԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արկադի Ահարոնյանը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը