Ցավալի լուր. Մահացել է Անուշ Մաթևոսյանը ՖՈՏՈ

Ցավալի լուր. Մահացել է Անուշ Մաթևոսյանը ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2022-07-07 22:56:00 26541
danakaharutyun_vNb_0.jpg

Ամերիկայի հայկական համագումարը վշտով հայտնում է Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը, ում բարեգործությունը տարածվում էր Միացյալ Նահանգներում, Հայաստանում և Արցախում։

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ նշված է. «Ամեն ինչին սեփական ուժերով հասած, Նյու Յորքի անշարժ գույքի ձեռնարկատեր, ով սկսել էր իր մասնագիտական ուղին բուժքրոջ մասնագիտությունից, Մաթևոսյանի աջակցությունը Հայաստանի և Արցախի կրթական հաստատություններին այնպիսի մասշտաբի էր, որ օգուտ տվեց ուսանողների մի քանի սերունդներին:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով նա հովանավորեց լուրջ բարելավումներ Երևանի պետական համալսարանում, կառուցեց նոր դպրոց Արցախում, ամառային ճամբար՝ Եղեգնաձորում, իսկ երկրաշարժից տուժած Վանաձոր քաղաքում նրա բարերարությունն ընդունվեց իր պատվին դպրոցի անվանակոչմամբ։ Մաթևոսյանը հատկապես հպարտ էր Երևանի պետական համալսարանի կրթաթոշակառուներով, ովքեր կարողացան շարունակել իրենց ուսումը և մասնագիտություն ձեռք բերել շնորհիվ Ամերիկայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևելյան թեմում իր ստեղծած հիմնադրամի՝ արժանավոր ուսանողներին պարգևների ամենամյա բաշխման համար։

Մաթևոսյանը նաև Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա աջակիցն էր և ծառայեց Հայկական ազգային ինստիտուտի ղեկավարների խորհրդում ու Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդում մինչև իր մահը: Նա նշանակեց դոկտոր Ռուբեն Ադալյանին որպես իր իրավահաջորդ Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի խորհրդում: Անուշ Մաթևոսյանը եղել է Վաշինգտոն քաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման գաղափարի հեղինակը՝ մի ծրագիր, որին նա մեծահոգաբար սատարում էր և որը, ի ափսոսանք Հայկական Համագումարի ընտանիքի և համայնքի, ներգրավվեց նենգ դատավարության մեջ, ինչը խափանեց Վաշինգտոն քաղաքում հաստատության շենքի բացումը, որի գնմանը նա նպաստեց: Չնայած սարսափելի խափանմանը, նա շարունակեց աջակցել այդ գաղափարին և տեսավ թանգարանի առցանց տարբերակի գործարկումը, որն իր ինտերակտիվ հոդվածներով և պատկերասրահներով կանոնավոր կերպով գրավում է մանկավարժների, ուսանողների և այցելուների ուշադրությունը, ովքեր սովորում են Հայոց ցեղասպանության մասին:

 «Անուշ Մաթևոսյանի ծավալուն մարդասիրությունը, կրթական առաջընթացի խրախուսումը և սերը հայ ժողովրդի հանդեպ օրինակելի չափանիշներ էին սահմանում։ Սեփական ռեսուրսները լայնորեն բաշխելու իր պատրաստակամությունը խոսում է անհատի որակի մասին, ով միայն լավագույն հնարավորությունն էր ցանկանում իր ժողովրդի համար»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Մենք բախտավոր ենք, որ ճանաչել նրան, քանի որ նա ականավոր անձնավորություն էր, ում դրական ժառանգությունը կշարունակի ապրել»:

Թե՛ որպես հայրենասեր հայ, թե՛ որպես առողջապահության ոլորտի մասնագետ, Մաթևոսյանը ուշադրությամբ հետևում էր Հայաստանում իրադարձություններին և զարգացումներին։ Նա եռանդով էր խոսում հայ ժողովրդի արժանիքների և թերությունների մասին՝ ինչպես տեսնում էր դրանք: Որքանով Մաթևոսյանը ցանկանում էր տեսնել, որ հայ երիտասարդները օգուտ էին ստանում լավ կրթությունից և իրենց ամառներն անցկացնում էին առողջ գործունեությամբ, այնքան էլ նպաստում էր կանանց առողջությանը՝ աջակցելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնին»:

Ըստ աղբյուրի՝ Անուշ Մաթևոսյանի հոգեհանգստի պատարագը տեղի կունենա հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 10-ին Նյու Յորքի Բեյսայդ քաղաքում, Քուինսում, Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում, որին կհաջորդի հուղարկավորման արարողությունը Նյու Յորք նահանգի Ֆլաշինգ քաղաքի Սեդար Գրով գերեզմանատանը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն