Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը

Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը․ Ինչ է սպասվում

Քաղաքական Ipress 2023-10-03 13:23:00 1197
hromi-statut-1_ib5x1.jpg

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։ Մինչ քվեարկությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ։

Վարման կարգով հանդես եկավ  ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նշեց, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,-ասաց Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցության անունից խոսեց Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ այն ներկայացված է հակասահմանադրական մասերով.«Ընդդիմությունը դեմ է արտահայտվել դրան։ Հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք և մեր խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»։

 Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ 22։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ յն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։  

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վավերացնելուց հետո, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կձեր

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են