Տղամարդը ծեծի է ենթարկել մորը. Կինը մահացել է. Մանրամասներ

Տղամարդը ծեծի է ենթարկել մորը. Կինը մահացել է. Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-08-02 08:42:00 714
img4863_noz_8.jpeg

Արտավազդ Մ․-ն արմնական վնասվածքներ և հոգեկան ուժեղ տառաանք է պատճառել իրենից կախվածության մեջ գտնվող մորը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտավազդ Մ․-ն տարբերաբար, քննությամբ չարզված օրերին և ժամերին, տարբեր կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի ընթացքում, բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ, ինչպես նաև մահվանից մոտ 5-7 օրվա վաղեմությամբ սալջարդ վերք ձախ նախաբազկի վերին, միջին երրորդականների հետին մակերեսին։

2024 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հերթական անգամ անտեսելով տարեց մոր ֆիզիկապես անպաշտպան վիճակը, ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս, ապա տարեց մորն անօգնական վիճակում գցելով հատակին հեռացել է, որի հետևանքով նա սուր կորոնար անբավարարությունից մահացել է:

Գործը դատարան է ստացվել հունիսի 5-ին և մակագրվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանին։

Արտավազդ Մ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը