ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական գործիչներից ովքեր են վարակվել կորոնավիրուսով եւ բուժվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական գործիչներից ովքեր են վարակվել կորոնավիրուսով եւ բուժվել

Հասարակական Ipress 2020-07-01 19:47:00 753
ca_p7n9j.jpg

Armlur.am-ը գրում է.

Կորոնավիրուսային հիվանդությունը լայն տարածում է  գտել նաեւ ՀՀ քաղաքական գործիչների շրջանում: Այս օրերին կորոնավիրուսով են վարակված նախկին եւ ներկա պաշտոնյաներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:

Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կորոնավիրուսով առաջին վարակակիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որն այդ մասին հայտարարեց հունիսի 1-ին՝ իր ծննդյան օրը: Կորոնավիրուսով էին վարակվել նաեւ վարչապետի ընտանիքի բոլոր անդամները, եւ բոլորն էլ այժմ առողջ են:

Ազգային ժողովի պատգամավորների մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր սկսեցին ի հայտ գալ վերջին 10 օրերի ընթացքում: Առաջինը այդ մասին հունիսի 23-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Այս պահի դրությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից կորոնավիրուսով վարակվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Կարինե Պողոսյանը: Ընդ որում, կորոնավիրուսով է վարակված նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնեցին այդ շրջանում: Այսպիսով, իշխող խմբակցությունից կորոնավիրուսով վարակված են պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Կարեն Համբարձումյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից կորոնավիրուսով վարակված պատգամավոր չկա:

Իսկ ինչ իրավիճակ է խորհրդարանից դուրս. կորոնավիրուսով են վարակված նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթու Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Այսպիսով, ստացվում է՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված եւ բուժված միակ գործիչը դեռ շարունակում է մնալ ՀՀ վարչապետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը