ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարությունը դպրոցներին է ուղարկել կառավարման պլանը. ինչպես կվերսկսվեն դասերը սեպտեմբերի 15-ից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարությունը դպրոցներին է ուղարկել կառավարման պլանը. ինչպես կվերսկսվեն դասերը սեպտեմբերի 15-ից

Հասարակական Ipress 2020-08-16 18:42:00 1494
bl_jySEN.jpg

Չնայած պաշտոնապես հաստատվել է, որ սեպտեմբերի 15-ից գործելու են հանրակրթական ուսումնական հաստատությունները, սակայն այս օրերին դեռ շարունակվում են քննարկումները դրանց գործելու կարգի հետ կապված:

Ավելին, կրթական հաստատությունների վերաբացման հետ կապված Պարետի որոշումն արդեն ուղարկվել է դպրոցներին, որտեղ ներկայացված է Covid 19-ի կառավարման պլանը հանրակրթության ոլորտում։ Ըստ դրա, դպրոցները պետք է ապահովվեն անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, նաեւ ապահովեն անձնակազմին եւ աշակերտներին անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։

Ըստ կառավարման պլանի՝ ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից-դասարան տեղաշարժը։ Հնարավորության դեպքում ապահովել դասասեղանների միջեւ 1.5 մետր հեռավորություն, ինչպես նաեւ ապահովել առավելագույնը 10 աշակերտի ներկայություն։

Ընդ որում, նկատենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բոլոր դպրոցներից տվյալներ է ուզել, թե որ դպրոցը ինչ չափանիշներ ունի, ինչ խնդիրներ: Նախագծի մեջ ասվում է, որ 2 տարբերակով կարող է իրականացվել ուսուցումը. դասարանում կարող է լինել 10 աշակերտ կամ 20 աշակերտ, այսինքն՝ ստացվում է՝ աշակերտների մի մասը մեկ օր կգա դպրոց, մյուս օրը դասերը կշարունակի հեռավար համակարգով: Եվ չնայած դեռ վերջնականապես հաստատված չէ կարգը, սակայն այն արդեն մեծ թվով հարցեր է առաջացրել ուսուցիչների նաեւ աշակերտների ծնողների շրջանում, թե արդյոք չի տուժի կրթության որակը, հատկապես երբ խոսքը վերաբերում է 1-4-րդ դասարաններին:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը