Տեսանյութ. Գերազանց գնահատականներով բուհ չընդունվածների հարցը լուծվել է. պարզաբանում է նախարարը

Տեսանյութ. Գերազանց գնահատականներով բուհ չընդունվածների հարցը լուծվել է. պարզաբանում է նախարարը

Հասարակական Ipress 2020-07-26 19:38:00 1503
dddddd_kwBvY.jpg

Երեկ մենք ավարտեցինք լրացուցիչ թափուր տեղերի մրցույթները եւ ունենք արդյունքները: Այս մասին այսօր` հուլիսի 26-ին, ուղիղ եթերով հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ամփոփելով ընդունելության քննությունները:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական եւ գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատականներ ստացած եւ չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր եւ ըստ էության այն համակարգը, որ այս պահին մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող է չընդունվեն»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ լուծել են նաեւ գերազանց գնահատական ստացած եւ բուհ չընդունված 6  դիմորդների հարցը, նրանց առաջարկվել է իրենց դիմում հայտերի հաջորդ կրթական ծրագրերը եւ այս առաջարկին արձագանքել է 4 դիմորդ:

«Այսինքն 18 եւ ավելի գնահատական ստացած եւ չճընդունվածներից 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկն ասել է, որ ինքը հեռակա է դիմելու, մեկն էլ ասել է, որ ինքը կոնկրետ մասնագիտություն է ուզում, իմացել է կարգի մասին եւ հենց մեկ հայտ է լրացրել»,- նշեց նախարարը:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել