ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն մի սնարյադին հինգ թուրք գնում է»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն մի սնարյադին հինգ թուրք գնում է»

Հասարակական Ipress 2020-11-08 13:14:00 1635
gom_7T_Mw.jpg

Թշնամին շարունակում է կորուստներ կրել և իր անհաջողությունները փորձում է «փոխհատուցել» Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելով։ Արցախի Պաշտպանության բանակը «Գոյամարտ» շարքի շրջանակներում ամփոփել է պատերազմական վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունները։ Հոկտեմբերի 3-ից պատերազմական հիմնական գործողությունները շարունակում են հարավային և հարավարևելյան ուղղություններով։

Չնայած հոգնածությանն ու լարվածությանը՝ բանակի ոգևորությունը չի պակասել։ Յուրաքանչյուրն ամուր կանգնած է իր դիրքում՝ պատրաստ մինչև վերջ պայքարելու և հաղթելու։ Առաջնագծում օր ու գիշեր թշնամու դեմ կռիվ տվող զինվորն առիթը բաց չի թողնում շնորհակալություն հայտնելու թիկունքին՝ մայր Հայաստանում և սփյուռքում։

«Բոլորը ոսկի տղերք են, ոսկի աղջիկներ են, յուրաքանչյուրն անձնավորություն է, բոլորն էլ հաջողակ են, կյանքում՝ կայացած, կարող էին այստեղ իբրև զինվոր չլինել, բայց և չէին կարող, որովհետև իրենց տեսակը չէր թողնի բաց թողնել այս ճակատագրական պահը, երբ ամբողջ ազգը կռիվ է տալիս»,- պատմում է զինվորներից մեկը։

«Աստծո օգնությամբ առաջ ենք գնում», - ավելացնում է մարտական ընկերը։

«Ինչքան թույլ լինես, այնքան երկարաձգվելու է, վատ է լինելու քեզ համար։ Ինչքան ուժեղ լինես, այնքան ամբողջ աշխարհը հարգելու է քեզ»,- ամփոփում է մյուսը։

«Ամեն մի սնարյադին հինգ թուրք գնում է. նորմալ է, իրենց հաշվով դրած է»,- ժպիտը դեմքին, բայց շատ լուրջ ավելացնում է հայրենիքի մյուս պաշտպանը։

Ընկճված զինվոր չկա. բոլորը եկել են հաղթելու։

 



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը