ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պակիստանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զրույցն ու կադրերը հայտնվել են համացանցում

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պակիստանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զրույցն ու կադրերը հայտնվել են համացանցում

Միջազգային Ipress 2020-05-22 20:04:00 2286
ccccm_bk-I5.jpg

Համացանցում հայտնվել են կադրեր Կարաչիի մերձակայքում «Պակիստան ավիաուղիների»  ավիաընկերության Airbus 320 օդանավի կործանման վայրից, որում եղել են 99 ուղևորներ ու անձնակազմի 8 անդամ:

Ականատեսների տվյալներով ՝ օդանավն ընկել է մի քանի բնակելի տների վրա, սակայն մինչ այդ այրվել է օդում: Կան զոհեր եւ վիրավորներ։

Պակիստանցի կինոդերասան, հեռուստահաղորդավար, երգիչ և օդաչու Ֆակհար է Ալամը Twitter-ում տեղադրել է անձնակազմի խոսակցությունն ու ուղևորների ցուցակը ՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը:

Բացի այդ, արդեն վերծանվել է օդաչուի և դիսպետչերի զրույցը: Օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին, դիսպետչերն անմիջապես փոխանցել է վայրէջքի համար ազատ գոտիների համարները, սակայն օդանավից ահազանգ է ստացվել աղետի մասին:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանն արձագանքել է տեղի ունեցածին ՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: Նա հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածից։ Խանը հավելել է, որ անհապաղ հետաքննություն կանցկացվի։

​Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Կարաչիի բոլոր խոշոր բժշկական կենտրոններն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ աղետի հետևանքները վերացնելու համար: Զոհերի ճշգրիտ թվի մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդվում է առնվազն 107 զոհի մասին:

Տեսանյութը`Armeniasputnik.am-ի

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը