Տեղեկացեք․ Օգոստոսի 12-16-ը գազ չի լինելու

Տեղեկացեք․ Օգոստոսի 12-16-ը գազ չի լինելու

Հասարակական Ipress 2024-08-11 22:52:00 4317
gaz-chi-linelu-1_hXh4J.jpg

Օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ՍՊԸ-ի, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ի, «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի, սեփականատեր Վ․Գրիգորյանի, սեփականատեր Ն․Վարդանովայի գազամատակարարումը։

Օգոստոսի 14-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 21:00-ն կդադարեցվի «Վասարմ և ընկերներ», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ստեփան Շիշիկյանի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Բարեկամության, Շամախյան փողոցների, հարակից փողոցների գազասպառողների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի («Այբ»), «Դիլի» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, հարակից թաղամասերի, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր, Չորաթան, Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Աթո Ցլիկ», «Վիցի Գրուպ», «Թկո Գարդեն» ՍՊԸ-ների, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի, «Սամելա Առուշանյան» ԱՁ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել