Տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված․ հոգեբան

Տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված․ հոգեբան

Հասարակական Ipress 2022-11-18 22:41:00 561
hogeban_f1fuC.jpg

MediaHub.am-ը գրում է․ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը շարունակում է մնալ լայն քննարկումների առիթ․ արդյո՞ք հոգեպես առողջ մարդը կարող էր մի ամբողջ ընտանիքի սպանել, նման դեպք տեղի կունենա՞ր, թե հասարակությունն այսքան անտարբեր չլիներ ու պատասխանատու մարմիններն էլ իրենց գործում չթերանային։

Հարցեր, որոնց պատասխանը MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։ Նրա խոսքով՝ այս ողբերգության պատճառը մեկը չէ։

«Ես եռագլուխ դև եմ այստեղ տեսնում՝ մինչ այս պրոբլեմը։ Սկսենք առողջապահության ոլորտի աշխատողներից, որոնք գիտեն, որ տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված, ինչ է անում, ինչպիսինն է իր կենցաղը։

Որպեսզի առողջապահության ոլորտն իմանա՝ տարածքում հիվանդ կա, պիտի տեղական ինքնակառավարման մարմիններն այդ մասին ահազանգեն, որ տարածքում հոգեկան խնդիր ունեցող կա, իսկ այդ հարցում էլ պետք է աջակցություն ցուցաբեր հասարակությունը՝ խնդիրը բարձրաձայնելով, տեղեկացնելով, որ իրենց հարևանությամբ հոգեկան խնդիր ունեցող մարդ է ապրում»,- ներկայացրեց հոգեբանը։

Ըստ Ծատուրյանի՝ մեր հասարակությունն այդպես էլ չհասկացավ, որ եթե կողքին խնդիր կա, ապա այն ինչ-որ մի պահի թակելու է իր դուռը։ 

«Իմանալով տարածքում գիժ կա, մարդիկ դուռը պինդ փակում են ու շարունակում ապրել։ Ոչ ոք չի դիմել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ բուժհաստատությանը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին։

Ու ես չգիտեմ, թե արդյոք այս դեպքից հետո ինչ-որ բան փոխվելու է մեր հասարակությունում։ Եթե նշածս օղակներից գոնե մեկն իր գործը լավ արած լիներ, ապա նման դեպք չէինք ունենա»,- նշեց հոգեբանը։

Իրինա Ծատուրյանի դիտարկմամբ՝ մեր բոլոր կոտորածներն էլ հենց այդ օղակների քնած լինելու պատճառով են եղել, քանի որ մեզ մոտ այդպես էլ չի ձևավորվել «մենք»-ի ինստիտուտը, թեև քաղաքացիական հասարակության բջիջը ոչ թե «ես»-ն է, այլ՝ «մենք»-ը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել