Տավուշից գյուղ չեմ տալիս` հանձնվող 4 գյուղերն ադրբեջանական են

Տավուշից գյուղ չեմ տալիս` հանձնվող 4 գյուղերն ադրբեջանական են. «Հրապարակ»

Հասարակական Ipress 2024-03-13 11:33:00 588
nikol-pashinyan_Xw-27.jpg

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ շատ հարցեր ուղղվեցին: Բնականաբար, լրագրողներին հատկապես հետաքրքրում էր` ի՞նչ է տեղի ունենալու Տավուշի մարզի այն 4 գյուղերի հետ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է իրենը եւ պահանջում է անհապաղ վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Իր խոսքը պատկերավոր ներկայացնելու համար նա բերել էր Հայաստանի քարտեզի մակետը՝ 29․800 ք/կմ-ով։ Քարտեզի հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրում էր նաև մի փոքրիկ կտոր՝ պայմանական Արծվաշենը, որն Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ է, և եթե Բաքուն պահանջում է վերադարձնել Հայաստանում գտնվող, այսպես կոչված, անկլավները, ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը։ Փաշինյանը, սակայն, Արծվաշենի մասին որևէ հիշատակում չարեց։

Բայց հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, դե յուրե Հայաստանի տարածքում չեն. «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ Փաշինյանի ասածից ենթադրվում է, որ սահմանազատման աշխատանքների սկիզբը կարող ենք համարել այդ 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը. «Առաջին փուլով սահմանագծման և սահմանազատման անվան տակ հանձնում է այդ 4 գյուղերը։ Երբ նա ասում է՝ Տավուշի մարզից ոչ մի գյուղ չենք տալիս Ադրբեջանին, որովհետև նա այդ 4 գյուղերը չի համարում Տավուշի մարզինը, մանիպուլյացիա է անում, ասում է՝ դրանք Հայաստանինը չեն, Ադրբեջանինն են, և սահմանազատման ժամանակ պիտի հետ տանք նրանց»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը