Շաբաթ գիշերը Թբիլիսիի մերձակայքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:30-ին մայրաքաղաքից 49 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքում։
Էպիկենտրոնն ընկել է 7 կմ խորության վրա։ Վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։