Վիզա չեն տրամադրում նաև պատգամավորներին. «Փաստ»

Վիզա չեն տրամադրում նաև պատգամավորներին. «Փաստ»

eeee_dhUKd.jpg

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առողջական խնդիրների հիմքով Եվրոպական որեւէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին:

Ըստ մեզ տեղեկություն հաղորդած քաղաքացիների, հիմա ավել ի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով:

Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված նախ՝ պատերազմի, ապա եւ Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի ու ներքաղաքական բարդ իրավիճակի հետ:

Պարզվում է, սակայն, որ «վիզա» տրամադրել մերժում են ոչ միայն եվրոպական երկրների դեսպանատները եւ ոչ միայն «շարքային» քաղաքացիներին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ եւ մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են:

Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել եւ թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որեւէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը