Վերջին հարձակումը․ ՌԴ ճակատագիրը կախվեց մեկ որոշումից

Վերջին հարձակումը․ ՌԴ ճակատագիրը կախվեց մեկ որոշումից

Միջազգային Ipress 2022-05-18 14:01:00 2766
Հետևեք մեզ՝ Telegram-ում
rd-1_69s3A.jpg

Lragir.am- Արեւմտյան հետախուզությունները եւ ռազմա-քաղաքական պաշտոնական շրջանակները Կրեմլի վերջին շրջանի հայտարարություններից ու ՌԴ բանակի գործողություններից եզրակացրել են, որ Պուտինը մտադիր է «ամրանալ» Ուկրաինայի ներկայիս օկուպացված մասում եւ բանակցություններ սկսել ստատուս-քվոյի ճանաչման եւ պատժամիջոցները հանելու կամ մեղմելու շուրջ։

Դա նկատելի է նաեւ Արեւմուտքում Կրեմլի լոբբինգի եւ ագենտուրայի՝ գնված քաղաքական գործիչների, զլմ-ների, փորձագիտական շրջանակների աշխուժացումից։ Քաղաքական բովանդակությունը մեկն է՝ «համաձայնել այս տարբերակին Պուտինի դեմքը պահելու եւ նրան ավելի մեծ ագրեսիայի չդրդելու համար»:

Կիեւը հայտարարել է, որ թույլ չի տա իր տարածքների ու կյանքերի հաշվին փրկել Պուտինի դեմքը։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ռեսուրսներն ու հնարավորությունները սպառվում են Ուկրաինայի հնարավորությունների աճի պայմաններում, եթե պահպանվեն պատժամիջոցների ռեժիմը եւ Կիեւին զենքի մատակարարումները։ Այդ դեպքում Ռուսաստանի ռազմական պարտության եւ նահանջի հեռանկարն առավել քան իրական է դառնում։

«Պուտինի դեմքը փրկելու» գծի ընդդիմախոսները պնդում են, որ Ռուսաստանին զիջումների գնալը ոչինչ չի փոխի․ Կրեմլը պարզապես կօգտագործի դադարը ուժերը հավաքելու եւ նոր հարձակումների անցնելու համար։ Ըստ այդմ, ելքը համարվում է Ռուսաստանի պարտությունը եւ նրան «փակելը»՝ ռուսական հանրության դեգրադացիան եւ քաղաքակրթական խզումը դեպի ներս ուղղելով։

Ո՞ր գիծը կհաղթի՝ ցույց կտան առաջիկա զարգացումները։ Մինչ այդ, ռազմական փորձագետներն արձանագրել են, որ ՌԴ բանակը վերջին հարձակումներն է ձեռնարկում Դոնբասում՝ հարմար դիրքերում պաշտպանության անցնելու նպատակով։

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր