Վարչապետի խոսնակը պարզաբանեց, թե ինչու են Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում արցախցի երեխաներ ընդունել

Վարչապետի խոսնակը պարզաբանեց, թե ինչու են Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում արցախցի երեխաներ ընդունել

Քաղաքական Ipress 2023-10-10 17:11:00 438
img8644_2aHeR.jpeg

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ արցախցի ծնողների այն ահազանգերին, որ Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում են երեխաներին ընդունել` պատճառաբանելով, որ «տեղ չկա»:

«Կան դեպքեր, երբ անձինք դիմում են դպրոցներ, որոնք աշակերտների լիցենզավորված հստակ թվաքանակ ունեն, և, բնականաբար, դպրոցը մերժում է աշակերտին և ուղղորդում է մոտակա այլ դպրոց», - ասաց նա։

Բաղդասարյանը համաձայնեց, որ պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով․ «Բայց նաև պետք է արձանագրել, որ դպրոցներն ունեն սահմանափակ թվով աշակերտների տեղեր, եթե իրենք լիցենզավորված են տվյալ քանակով, միայն սա է հավելյալ խնդիրներ առաջացնում ԼՂ մեր հայրենակիցների համար», - ասաց նա։

Բաղդասարյանը հավելեց, որ նման խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզներում. «Պետք է հաշվի առնել, որ այստեղ հերթագրումը բավական մեծ է և տեղին չէ այն շահարկումը, որ տեղահանված մեր հայրենակիցներին չեն ընդունում այս կամ այն մանկապարտեզ։ Այլ պատկեր ունենք ՀՀ մյուս մարզերում, ուստի լավ կլինի դիտարկել բնակեցումը ՀՀ մարզերում», - ասաց նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը