Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Քաղաքական Ipress 2020-11-23 15:43:00 672
Հետևեք մեզ՝ Telegram-ում
io_O_BTX.jpg

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահի անձնական հատկանիշները կօգնեն հաղթահարել Հայաստանի համար դժվար ժամանակները:

Հեռագրի ավարտին Դաշնային խորհրդի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ազգային ժողովի նախագահին:

Поделиться
Класс
Send