Բա աշակերտները չճանաչե՞ն Ադրբեջանի դրոշը, դա հո քարոզչությո՞ւն չէ․ Սևանի 4-րդ դպրոցի տնօրենը և ուսուցչուհին՝ դասարանում Ադրբեջանի դրոշի ն?

Բա աշակերտները չճանաչե՞ն Ադրբեջանի դրոշը․ Սևանի 4-րդ դպրոցի տնօրենը և ուսուցչուհին՝ դասարանում Ադրբեջանի դրոշի ներկայացման մասին

Կրթություն Ipress 2022-06-01 23:43:00 2643
Հետևեք մեզ՝ Telegram-ում
adrbejani-dros-adrbejan-sevan_qPWpd.jpg

Աշխարհագրության դասի ժամանակ եղել է Ադրբեջանի դրոշը՝ վրան խաչ քաշած, աշակերտների  սեղաններին միայն Ադրբեջանի դրոշը չէ, որ տեղադրված է եղել, բոլոր պետությունների դրոշները կային։ Դա եղել է ամփոփիչ դաս, պարզապես նկարին նայելով մարդիկ կազմել են իրենց սեփական կարծիքը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սևանի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած աշխարհագրության ամփոփիչ դասին, որի ընթացքում մյուս երկրների թվում ներկայացվել է նաև Ադրբեջանի պատմությունը և դրոշը։

«Բա աշակերտները չճանաչե՞ն դրոշը։ Դասի անցկացման մտահաղացումը եղել է աշխարհագրության ուսուցչուհունը։ Դասի ավարտից հետո տվյալ աշակերտը պատռել է դրոշը, այս արձագանքից հետո երեխան  իրեն մեղավոր է զգում։ Դա հո քարոզչությո՞ւն չէ, դաս է, գրքի մեջ կան այդ թեմաները»,- ասաց տնօրենը։

Հարցին՝ իր կարծիքով նման կերպով կներկայացվե՞ր արդյոք Հայաստանի պատմությունը Ադրբեջանի դպրոցներում և դասարանում կդրվե՞ր Հայաստանի դրոշը, Սվետլանա Մաթևոսյանը ասաց․

«Այո, կներկայացնեին, ես ինչքան գիտեմ Ադրբեջանում հայերեն լեզու են ուսուցանում դպրոցներում»։

Դիտարկմանը՝ արդյոք Սևանի 4-րդ հիմնական դպրոցը առաջին դպրոցն է Հայաստանում, որ նման կերպով ներկայացրել է Ադրբեջանի պատմությունը, Սվետլանա Մաթևոսյանը ասաց․

«Համամաձայն չեմ այդ մտքի հետ, դա դասի թեմա է, բոլոր դպրոցներում այդ դասերը անցնում են, պարզապես մարդկանց ինչպես հարմար է, այդպես ներկայացնում են»։

Սվետլանա Մաթևոսյանը նշեց նաև, որ տեղյակ չէ, թե համացանցում աղմուկ բարձրանալուց հետո ինչո՞ւ են ջնջվել դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարները և հրապարակումը։

Tert.am-ը զրուցեց նաև աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյանի հետ։

«Ոչ մի քարոզչություն չի եղել, եղել է հերթական դասը։ Երեխաները ներկայացրել են Հարավարևմտյան Ասիայի երկրների պատմությունը, Ադրբջանինը, Թուրքիայինը, Իրանինը, Վրաստանինը և այլն։ Նույնիսկ ինձ ասել են՝ ի՞նչ ձևով ներկայացնենք Ադրբեջանի մշակույթը, ասել եմ՝ ինչ մշակույթ ունեն, որ ներկայացնեք, աշխարհագրությունից ինչ անցել եք, դա ներկայացրեք։ Ես միշտ պատգամում եմ իմ աշակերտերին սովորեն թշնամու լեզուն»,- ասաց Լիլիթ Հայրապետյանը։

Անդրադառնալով հարցին՝ ազգակցական որևէ կապ ունի՞ ինքը  ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ՝ հաշվի առնելով, որ տարածված քննադատությունների կոնտեքստում ներկայացվում էր նաև նրանց միջև եղած բարեկամական կապը, Լիլիթ Հայրապետյանը ասաց․

«Ես Քրիստինե Գրիգորյանի քեռակինն եմ, ինչ կապ ունի իմ դասի հետ Քրիստինե Գրիգորյանը։ Հեռու ինձանից, որ ինձ հետ մի բան պատահի, Քրիստինե Գրիգորյանը չի գա, որովհետև ժամանակ չունի և  ազգակցական հարցերով զբաղվելու ժամանակ չունի»։

Հայրապետյանը նշեց, որ ամփոփիչ դասի՝ այդ ձևով անցկացման մտահաղացումը եղել է իրենը։

«Քանի որ ամփոփիչ կիսամյակային գրավորները հանվել են, նախարարությունից հրահանգ ենք ստացել՝ ուսուցիչը թող որոշի՝ ինչպես քննել աշակերտին, որ կիսամյակ փակի, մենք որոշել ենք այդկերպ անցկանել։ Ինչո՞վ է մեղավոր երեխան, որ վիճակահանությամբ իրեն ընկել է Ադրբեջանը»,- ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ էր նատակահարմար Ադրբեջանի դրոշը տեղադրել դասի ընթացքում, Լիլիթ Հայրապետյանը ասաց․

«Բոլոր երկրների դրոշները եղել են, այդ դրոշը աշխարհագրության դասագքերում էլ կա ներկայացված»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում քննադատություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սևանի 4-րդ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին լուսանկարներ աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմության ներկայացման և դրոշի տեղադրման հետ կապված։

Поделиться
Класс
Send
Բանակ 162630

Զոհերի և վիրավորների թիվն ավելացավ․ Հայտնի են անունները․ Ինչ իրավիճակ է սահմանին

Իրադարձային 148665

Վերին Լարսը փակ է. Բացառիկ կադրեր ուղղաթիռի կործանումից

Իրադարձային 105756

Լուսանկարներ՝ այսօր տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից

Իրադարձային 102438

Լուսանկարներ՝ դաժան ու ողբերգական վրաերթից․ 17-ամյա աղջիկը մահացել է

Իրադարձային 82017

Դաժան դեպք Հայաստանում․ Աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին սկեսրոջ հետ վիճելուց հետո

Իրադարձային 81744

Դաժան սպանություն Հայաստանում. Հայրը սպանել է որդուն

Բանակ 69489

Փոքրիկ Մխիթարը մայրիկի հետ հիվանդանոցից հետո այցելել է եղբորը․ Հուզիչ տեսանյութ

Life 62886

Ինստագրամի ամենագլամուրային աղջիկներից մեկը Սուպեր Սաքոյի նոր սիրելին է․ նա ամուսնալուծված է և երեխա ունի. ՖՈՏՈ

Հասարակական 62016

Կարևոր լուր Վրաստան մեկնող քաղաքացիների համար

Իրադարձային 58152

Ծովի հսկայական ալիքը տարել է 8 զբոսաշրջիկի. սարսափելի կադրեր