Սևանի քաղաքապետարանի գրառումը՝ Արսեն Աֆիյանի մասին

Սևանի քաղաքապետարանի գրառումը՝ Արսեն Աֆիյանի մասին

Հասարակական Ipress 2024-07-19 12:10:00 1347
arsen-afiyan-1_B237Z.jpg

Հուլիսի 18-ի լուսաբացի մեջ տագնապը խտացել էր, որը պիտի դառնար գույժ:

Այս անգամ էլ հրաշք չեղավ. ավաղ, այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ մեր գործընկերը՝ Սևան համայնքի ավագանու անդամ, լավագույն երիտասարդ ու մասնագետ Արսեն Ռաֆայելի Աֆիյանը, որը դեռ չէր բոլորել 37 տարին:

Կենսուրախ ու միշտ պատրաստակամ, վստահելի ու լավատես մեր Արսենը դեռ այնքան նպատակներ ու ծրագրեր ուներ, սակայն այլ բան էր կանխորոշված, ու երկրային կյանքի վերջակետը դրվեց:

Կնքեցիր մահկանացուդ` թողնելով ցավ ու մորմոք, չմաշվող կսկիծ, որ դեռ երկար մխալու է:

Սիրելի Արսեն, դժվար է քո մասին խոսել անցյալով, իսկ ներկան անողոք է…

Քո անմիջականությամբ ու պարզությամբ լցնում էիր շուրջբոլորդ` ներկայությունդ դարձնելով ցանկալի ու սպասված:

Տարիների ընթացքում ստեղծել էիր այս աշխարհի քո փոքրիկ ու տաք անկյունը, որ չափել-ձևել էիր սիրով, նվիրվածությամբ, երազանք-նպատակներով ու ընտանեկան դիմանկարդ էլ շրջանակել էիր 3 զավակիդ սիրով, որոնց դեռ շատ բան ունեիր տալու և ասելու, որոնք ամեն պահ զգալու են քո թանկ բացակայությունը:
Թվում էր` ոչինչ չի խաթարելու այն ամենը, ինչը քո կարճ, բայց իմաստալից ապրած տարիների ընթացքում հասցրել էիր ձեռք բերել, թվում էր, սակայն Աստծո գործերն անքննելի են…

Մահը դեռ վերջ չէ, ոչ էլ` վերջակետ ու անզոր է սիրո, հիշողությունների ապրած տարիների դիմաց:

Ոտնահետքերդ ու շնչառությունդ քո աշխատավայրի ու տանդ բոլոր անկյուններում են, սիրելի ու հարազատ քաղաքիդ բակ ու փողոցներում, ձայնդ ու հայացքդ միշտ ուղեկցելու են

զավակներիդ, կնոջդ, ծնողներիդ, բոլոր նրանց, որոնց քո ներկայությամբ ջերմացրել էիր, որոնց դու հասցրիր տալ քո սերն ու ջերմությունը:

Դեռ ինչքա՜ն ապրելու տարիներ ունեիր, ինչքա՜ն ծրագրեր ու նպատակներ:

Ախր, դեռ շատ երիտասարդ էիր, ու կյանքն էլ առջևումդ էր. դեռ ավագ որդուդ պիտի առաջին դասարան տանեիր, միջնեկ զավակիդ՝ մանկապարտեզ, իսկ նորածին դուստրդ քո մասին կիմանա ու քեզ շատ կսիրի հարազատներիդ խոսք ու զրույցներից ու դասդասվող հիշողություններից:

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Արսեն,

Հիշատակդ բարի, մեր սիրելի գործընկեր, գնա խաղաղությամբ:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Սևան համայնքի ավագանու անդամները կիսում են Աֆիյան ընտանիքի մեծագույն կորստյան ցավը, հայտնում են իրենց զորակցությունը, մաղթում համբերություն և տոկունություն:

Սևանի քաղաքապետարան

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել