Սևանի հայտնի տնակը, Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն

Սևանի հայտնի տնակը, Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն

Հասարակական Ipress 2020-07-01 22:44:00 3255
gkk_w9uIX.jpg

Սևանի ափին գտնվող բազմաթիվ շինություններ կքանդվեն, որպեսզի չհայտնվեն ջրի ծածկի տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն Արայիկ Հունանյանը:

«Այս պահին մենք ունենք Կառավարության որոշում, որը նոր չէ, ըստ այդ որոշման՝ Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող պետական և մասնավոր շենք-շինությունները քանդվելու են, քանի որ լճի մակարդակը աստիճանաբար բարձրանում է»,-ասաց Արայիկ Հունանյանը:

Նշենք, որ համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ քանդվում է նաև Սևանա լճի հայտնի տնակը: Հունանյանը նշեց, որ առանձին այդ շինության մասին ասել չի կարող, բայց կարող է ասել, որ ընդհանրապես 1901.5 մետր նիշից շինություն կառուցել չէր կարելի, ինչ-ինչ պատճառներով կառուցվածներն էլ գրանցվել են:

«Հիմա լճի մակարդակը բարձրանալու է և դրանք բոլորն էլ ապամոնտաժվելու են, բաներ կան, որ արդեն ջրի տակ են մնացել: Որպեսզի տնտեսվարողներին չսպառնա այն վտանգը, որ իրենց գույքն էլ կմնա ջրի տակ, այդ նպատակներով էլ քանդում են»,- ասաց նա և հավելեց, որ հայտնի տնակի քանդման մասին ավելի ճիշտ տեղեկություն կարող է տալ այդ տարածքի տերը, թե այլ տնակ կկառուցի, թե ոչ:

Նա տեղեկացրեց, որ բոլոր սեփականատերերին ծանուցել են շինությունների ապամոնտաժման մասին. «Էական չէ, թե տնակը որքանով է կոլորիտային, եթե ջրի տակ է մնալու»,-ասաց Հունանյանը և նշեց, որ շինությունները կվերակառուցվեն թե ոչ, կորոշեն տնտեսվարողներն ու համապատասխան շինթույլտվությունը:

Արայիկ Հունանյանը քանդվող շինությունների թիվ չնշեց, քանի որ քանդման աշխատանքների նախագիծն իրենց մոտ չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր. «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, բոլորն ապօրինի են: Քանդելու հետ կապված՝ ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և կառավարությանը տվել 1 քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պետք է լինի հենց քանդողը: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ այդ ապօրինի շինությունները հավաքագրված են և ներկայացված են վարչապետի աշխատակազմ:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը