Սուրեն Պապիկյանին հաջողվել է այն, ինչը որևէ նախկինի չի հաջողվել. ՖՈՏՈ

Սուրեն Պապիկյանին հաջողվել է այն, ինչը որևէ նախկինի չի հաջողվել. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2022-06-02 22:07:00 624
suren-papikyan_MGtuo.jpg

Hayeli.am-ը գրում է.Վերը պատկերոված լուսանկարները զուգահեռ իրականությունների մասին են։ Առաջին նկարում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանիքն է, որի համար, ըստ մամուլում տեղ գտած տարբեր հրապարակումների, ծախսվել է 20 մլն դրամ։ Թե որտեղից նման գումար ողջ կյանքում պատմության ուսուցիչ, իսկ վերջին 4 տարում պետական պաշտոններ զբաղեցրած Սուրեն Պապիկյանին, առանձին հարց է, որը պետք է, որ գրավի կոռուպցիայի խնդիրներով զբաղվող պետական մարմինների ուշադրությունը։

Երկրորդ լուսնկարում առաջնագծում ոտքից վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին տեղափոխաղ մեր զինվորներն են։ Նրանք ձեռքով տեղափոխել են իրենց ընկերոջը, և այդ պահը ֆիքսվել, նկարվել ու տարածվել է ադրբեջանական կողմի ջանքերով։ Վիրավորված զինվորը մահացել է։ Պետք չէ բժշկական լուրջ գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար, որ ոտքից վիրավորումը մահացու չէ, եթե ժամանակին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։ 21-րդ դարում, երբ մադկությունը հազար ու ի մեքենա և թռչող սարք է հայտնաբերել, մենք մեր վիրավոր զինվորին դիրքերից տեղափոխում ենք մարդկային ուժով, այսինքն ՝չվիրավորված զինվորների ուժով։ Սա ոչ թե նոնսենս է, այլ խայտառակություն։

Ադրբեջանցիները, որոնք արձանագրել են այդ պրոցեսը, հանգիստ կարող էին վիրավորել կամ սպանել նաև մյուս զինվորներին։ Ընդ որում, լուսանկարից երևում է, որ մեր դիրքապահ զինվորների վրանները սպիտակ են, այն դեպքում, երբ ձմեռը վաղուց անցել է, ու տարվա այս եղանակին բնությունը առավելապես կանաչ է։ Տպավորություն է, թե մեր զինվորիներին հատուկ են պահում սպիտակ վրանների մեջ, որ թշնամին կարողանա հեշտությամբ թիրախավորել նրանց։ Ինչո՞ւ է զոհվել ոտքից վիրավորված զինվորը․ այս հարցի պատասխանը պետք է տա շքեղ հարսանիքի փեսացու, պաշտպանության նախարար Պապիկյանն է։ Ինչո՞ւ են դիրքապահ զինվորնները նման անպաշտպան դիրքում ու պայմաններում․ այս հարցը ևս պահանջում է պատասխան, որի հասցեատերը, բացի փեսացու Պապիկյանից, նաև բանակին մայկա-տռուսիկով ու ելակ-բանանով ապահոված Նիկոլ Փաշինյանն է։

Փաստորեն, այս երկուսը միասին կարողացել են մեր զինվորներին հասցնել այնպիսի նսեմացուցիչ խայտառակության, որը կարող է դասագրքային դառնալ․ որպես օրինակ՝ այն մասին, թե ինչպիսին չպիտի լինի առաջին գծի պաշտպանությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը