Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է

Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է

Հասարակական Ipress 2020-04-04 21:28:00 3834
ccs_wujjZ.jpg

Hraparak.am-ը գրում է.

 

Երկու օր է անցել պարետի այն որոշումից, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը եւս ծառայելու է կորոնովիրուսով վարակված մարկանց բուժելուն։ Մենք գրեցինք, որ այնտեղ գտնվող հիվանդներին տեղափոխում են բժշկական այլ կենտրոններ եւ մեծ տարողունաակությամբ այս հիանդանոցը պատրաստվում է նոր հիվանդներ ընդունելուն։

Սակայն, պարզվում է, այդ նախապատրաստական աշխատանքներն անհարթ չեն անցնում՝ բուժանձնակազմից դժգոհություններ են հնչում, որ մեծ թվով հարցեր կարգավորված չեն։ Մասնավորապես, բուժանձնակազմի մի մասին կես հաստիք են դարձնում եւ անգամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են եւ իրենց մշտական հիվանդներն էլ են դժգոհում։ Բուժանձնակազմը չգիտի իրեն ինչ է սպասվոմ եւ ինչպես են ապրելու: Ավելին՝ երեկ հրավիրված մեծ ժողովը՝ բուժանձնակազմի հետ, անհարթ չի անցել, անգամ քաշքշուկ է առաջացել ադմինիստրացիայի եւ բուժող բժիշկներից մեկի միջեւ:

Մենք զրուցեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանի հետ: Հովակիմյանը փոխանցեց, որ այս պահին թվերով չի կարող խոսել, բայց կարող է ասել, որ իրենց հիվանդանոցի մոտ 1600 հոգանոց բուժանձնակազմի գերակշիռ մասը կհամաձայնի նոր պայմաններին եւ կշարունակի աշխատանքը․

«Բայց եթե մեր աշխատակազմը չի համաձայնի, մենք ստիպելով չենք բերելու գործի: Բացի այդ դրսից էլ են ներգրավվելու»: Այսինքն՝ բուժանձնակազմում կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել կորոնավիրուսով վարակված ների հետ, չնայած, Հովակիմյանի խոսքով, վարձատրության պայմանները բարելավվելու են եւ ինչպես կորոնավիրուսի համար մասնագիտացված հիվանդանոցում՝ Նորքի ինֆեկցիոնում է, Գրգոր Լուսավորիչում էլ բժիշկներն ավելի բարձր են ստանալու, քան սովորական ժամանակ։ «Հիմա եթե բժիշկը գրում է, որ ես համաձայն չեմ մնալ հյուրանոցում, բժշկուհին գրում է, որ համաձայն չեմ մեկուսացվեմ, ես ուզում եմ տուն գնալ, ասում ենք՝ տուն գնալ չկա. էպիդոլոգիական լուրջ խնդիր է դա, պայմաններն ասվում է, ասում ենք աշխատավարձն ավելի բարձր է, քան ստացել են, սնունդը ներառված է, բնակության տեղն ապահովվում է, բայց մարդը չի ուզում աշխատել, ռիսկի չի ուզում դիմել, ծնողներ ունի տանը եւ այլն, հրաժարվում են աշխատանքից: 

Մենք իրենց նույնիսկ, որպեսզի առանց ֆինանսավորման չուղարկենք տուն, առաջարկում ենք իրենց վաստակած արձակուրդայինի մասը վերցնել, մինչեւ հասկանանք, 15 օրը մեկ քննարկվելու է, տեսնենք երկիրը դեպի ուր է գնալու», ասաց ԲԿ տնօրենը: Հարցրեցինք, այսինքն եթե հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմը համաձայնի աշխատել, կշարունակե՞ն աշխատանքի, ի վերջո, ոչ բոլորն են վիրուսաբաններ կամ մասնագիտացված բժիշկներ. «Այո, տեղավորվելու են եւ այլ կենտրոններից էլ են տեղափոխվելու: Վաղը երեւի կսկսվի գործընթացը եւ բոլոր բարդ դեպքերը կտեղափոխեն մեր հիվանդանոց, եւ կարիք կլինի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի, նեղ մասնագետների եւ մասնագետների խորհրդատվության կարիք, եւ այդ պատճառով մասնագետները աշխատելու են այստեղ 400 հիվանդների հետ: Ես կարող եմ ասել, որ հիմնականում մեր մարդկային ռեսուրսով է ապահովվելու հիվանդանոցը»: Հարցրեցինք նաեւ միջադեպի մասին, հաստատեց, որ սուր քննարկում է եղել. «Քաշքշուք չի եղել, աշխատանքային գործընթացի մի մաս է եղել, որեւէ խնդիր չկա: Ժողով է եղել, խոսել են իրար հետ»: Ասաց նաեւ, որ այսօր էլ են ժողով հրավիրել եւ նորմալ քննարկում է եղել:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»