Սունդուկյանի անվան թատրոնը՝ սկանդալային պաստառների մասին

Սունդուկյանի անվան թատրոնը՝ սկանդալային պաստառների մասին

Հասարակական Ipress 2022-06-08 00:14:00 1278
sundukyani-anvan-tatron_KtmXO.jpg

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարություն է տարածել «ТНТ»-ի աստղերի մասնակցությամբ Երևանում նախատեսված «Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պաստառի լուսանկարում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։ Սա զայրույթ է առաջացրել հայկական տիրույթում, կազմակերպիչներին մեղադրել են սրբապղծության, հայկական արժեքների և մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։

Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։ «Սիրելի հանդիսատես, Այսօր համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել․

ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի,

բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։

Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ թատրոնի համաձայնությունը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել պաշտոնական նամակով»,- ասվում է թատրոնի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ կազմակերպիչները «ինտրիգային սյուժեով, հանդուգն հումորով և «ТНТ»-ի կուլտային «Comedy woman» նախագծի աստղեր Եկատերինա Վարնավայի, Նատալյա Եփրիկյանի, Ալեքսանդր Գուդկովի և Եվգենի Բորոդենկոյի մասնակցությամբ միջոցառում են խոստանում։ Հատուկ հյուր՝ Արսեն Գրիգորյան»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն