Իմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու… Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մ?

Իմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու… Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին

Հասարակական Ipress 2022-06-01 00:07:00 6033
sona-mnacakanyan_Tu3Lp.jpg

Aravot.am-ը գրում է. Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ:

Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա,  Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»: Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին:

Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել:  Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկ ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական  չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն:

Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան  ուժեղ է  եղել, որ դեպքի վայրի կողքում  բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկ չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»:

Անդրադառնալով պնդումներին, թե  եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ  հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝  հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար:

Այս բոլորը պատահական չեմ ասում,  բայց արի ու տես վթարից  առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է,  չի կողմնորոշվել:  Ու հիմա  այն  կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյո՞ք այդ մարդը չի խանգարում ազատության մեջ լինելով»:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»