Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

Հասարակական Ipress 2020-07-14 19:27:00 20109
tk_EQa3d.jpg

Հակառակորդի կրակոցների հետևանքով այսօր զոհված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից էր։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում  համայնքի ղեկավարը՝ Վազգեն Ադամյանը, հայտնեց, որ Սմբատը հաջորդ տարվա հունվարի 15-ին պետք է զորացրվեր։

«Սմբատը 1․5 տարվա զինծառայող էր։ Նրա եղբայրն ու հայրն էլ զինվորական են։ Նրանց տունը զորամասի մոտ է, և տարիներ առաջ Սմբատի մյուս՝ 6-7-րդ դասարանի եղբայրը, զորամասի հետ կապված ինչ-որ դժբախտ պատահարի զոհ է դարձել»,-ասաց Ադամյանը։

Համայնքի ղեկավարը հայտնեց նաև, որ մինչև բանակ գնալը, Սմբատը համալսարան է ընդունվել՝ կրթություն ստանալու ցանկություն է ունեցել։

Սմբատի մայրն ուսուցչուհի է և համայնքի ղեկավարին նույնպես դաս է տվել։

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել էր, որ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կրակոցների զոհ են դարձել ևս 2 զինծառայող՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։



 


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը