Սիրիական ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից. Ինչ է կատարվել

Սիրիական ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից. Ինչ է կատարվել

Միջազգային Ipress 2024-12-08 13:46:00 5502
inqnatiry-anhetacel-e-radaric_aXu2c.jpg

Սիրիական Syrian Air ավիաընկերության Իլ-76 օդանավը, որը ռադարների վրա հայտնվել է Դամասկոսի տարածքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին, անհետացել է ռադարներից մոտ 40 րոպե թռիչքից հետո՝ Հոմս քաղաքի մոտակայքում, նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է, հայտնում է Flightradar24 պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնում է Flightradar24-ը, սիրիական Իլ-76 ինքնաթիռը՝ YK-ATA գրանցման համարով, ռադարներից անհետացել է Ռամ ալ-Անզ բնակավայրի վրայով թռնելիս, երբ գտնվել է ծովի մակարդակից 495 մետր բարձրության վրա։ Պորտալի տվյալներով՝ այն շարժվում էր ծայրահեղ ցածր արագությամբ, որով նման տիպի ինքնաթիռը չի կարող թռնել։

Ինքնաթիռը ռադարների վրա չի հայտնվել 2.40-ից (Մոսկվայի ժամանակով 5.40-ից): Նրա մեկնման վայրը և նպատակակետն անհայտ են, ինչպես նաև հայտնի չէ, թե ով կարող է լինել օդանավում:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով սիրիական բանակի անանուն բարձրաստիճան սպաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, իբր, լքել է մայրաքաղաք Դամասկոսը և թռել «անհայտ ուղղությամբ»՝ երկրում ռազմական գործողությունների ֆոնին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը