«Սերգեյ Լավրովի հայտարարությունը քամի է՝ մեծ փոթորիկից առաջ». քաղաքական վերլուծաբան

«Սերգեյ Լավրովի հայտարարությունը քամի է՝ մեծ փոթորիկից առաջ». քաղաքական վերլուծաբան

Քաղաքական Ipress 2022-05-27 18:11:00 11457
Հետևեք մեզ՝ Telegram-ում
lavrov-nikol_Rfvg1.jpg

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունը մի փոքր ավելին էր, քան դեղին քարտը՝ ուղղված Հայաստանի գործող իշխանություններին, որովհետև Ուկրաինայում հատուկ գործողություն կատարելու ընթացքում, ընդգծված կերպով շրջանառվեց նաև բիոլաբորատորների դերը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է քաղաքական վերլուծաբան Լևոն Մնացականյանը ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «RT Arabic» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հեռարձակվել է հինգշաբթի օրը, խոսել է Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաների մասին։ «Նման բիոլաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այս երկրների հետ քննարկում ենք այդ խնդիրները՝ երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ մենք կնքում ենք կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր, որոնք ենթադրում են փոխադարձ տեղեկատվություն, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերն այդ յուրաքանչյուր երկրում»,- ասել է Լավրովը։

«Այս հուշագրերը ներառում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, գրված է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- հավելել է Լավրովը։

Լևոն Մնացականյանը կարծում է՝ Հայաստանում տեղի ունեցող ընդդիմության ակցիաների ֆոնին, ՌԴ Արտգործնախարարությունն, ի դեմս նախարար Լավրովի, այսպիսով, իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ համառորեն իշխանությանը կառչած մնալու քաղաքականության վերաբերյալ. «Լավրովյան այս թեզը, բնականաբար, պատահական չէր։ Կարծում եմ՝ սա, Հայաստանում ընդդիմության ձեռնարկած հավաքների ֆոնին, գործող իշխանություններին ուղղված լուրջ նախազգուշացում էր, այլ կերպ ասած, քամի՝ մեծ փոթորիկից առաջ։ Իհարկե, բացառվում է, որ այստեղ՝ Հայաստանում, կարող է կատարվել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, որովհետև ռուսական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի առնչությամբ, բոլորովին այլ հարթության վրա է։ Չմոռանանք նաև այստեղ՝ Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն ու Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումների դերի մասին»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Ռուսական կողմի խնդիրը, ըստ բանախոսի, ԱՀԿ միջազգային կազմակերպություն կոչվածի դեմ քայլեր ձեռնարկելն է. «Հայաստանյան իշխանությունները, փաստացի, գործում են գլոբալիստական կենտրոններից կառավարվող ուժերի ազդեցության տակ։ Մենք, արդեն իսկ, տեսանք, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված նոր՝ Կապիկի ծաղիկ վիրուսի հայտնաբերումից հետո, Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց, որ իր քաղաքացիները պատվաստված են և կարիք չունեն, հերթական անգամ պատվաստվելու։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, փաստացի, քայլեր է ձեռնարկում՝ դուրս գալու համար ԱՀԿ կոչվող կառույցից, կարծես, ձևավորելով նոր բևեռ։ Առաջիկա քայլերը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան մոտ ապագայում։ Կարծում եմ, Հայաստանը ճիշտ կվարվի, եթե Ռուսաստանի նախաձեռնությամբ ձևավորվող այս նոր բևեռի հետ՝ էլ ավելի սերտացնի իր դաշնակցային և բարեկամական ծրագրերը»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Նկատառմանը՝ արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսիի՝ Փաշինյանի հետ Կառավարության շենքում երեկ տեղի ունեցած հանդիպումը կարո՞ղ էր պայմանավորված լինել լավրովյան հայտարարության ֆոնին՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաների գործունեության թեմայով, Լևոն Մնացականյանը գրեթե անիրական է համարում. «Ամեն դեպքում, քանի- որ հստակ տեղեկություն չունեմ, թե երեկ տեղի ունեցած Թրեյսի – Փաշինյան հանդիպման օրակարգում, հատկապես, ի՞նչ հարցեր են քննարկվել, զերծ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում Լևոն Մնացականյանը տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ (ինչպես նաև Եվրոպական միության) դեսպանը կանաչ լույս է վառել հայաստանյան օրվա իշխանությունների համար՝ ձեռնարկելու ցանկացած տեսակի ապօրինություն, այդ թվում նաև՝ խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ բիրտ ուժի կիրառում, պայմանով, որ նրանք, ամեն գնով, կպահեն իշխանությունն, ինչպես նաև, թույլ չեն տա ռուսական կողմի մուտքը՝ Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, քաղաքական վերլուծաբանը հավանական չի համարում. «Հայաստանյան օրվա իշխանություններն, իմ կարծիքով, այնուամենայնիվ, չունեն բավարար չափով ռեսուրս և համարձակություն՝ այդ կերպով դուրս գալու ռուսական ազդեցության դեմ, իսկ բախումներ, մեծ իմաստով, սպասել, պետք չէ, եթե անգամ, դա կարող է արվել ընդդիմության ձեռնարկած քայլերի ֆոնին՝ սեփական իշխանությունը պահելու նպատակով»։

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան