ՍԴ դատավորների ունեցվածքը.բնակարաններ` Ֆրանսիայում, Երեւանում, բազմաթիվ հողեր

ՍԴ դատավորների ունեցվածքը.բնակարաններ` Ֆրանսիայում, Երեւանում, բազմաթիվ հողեր

Հասարակական Ipress 2020-06-22 20:17:00 2286
Հետևեք մեզ՝ Telegram-ում
naaa_e0MgC.jpg

Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Երկրորդ ընթերցումը կլինի 3 ժամից:   Երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո կդադարեն Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի լիազորությունները:

Araratnews.am-ը ներկայացնում է դատավորների ունեցվածքը' հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թ-ին հայտարարագրել է մեկ ավտոտնակ, երեք հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն իր ծննդավայրում' Դարակերտում, երկու բնակարան՝ Երեւանում: 2019 թ-ի սկզբին Հրայր Թովմասյանը բանկում 60.000 դոլարի չափով ավանդ է դրել:

Բանկային հաշիվների մնացորդներն առանց ավանդի 2019 թ-ին եղել են 3,207,695 դրամ եւ  5,788 դոլար: Սահմանադրական դատարանի նախագահի կանխիկ դրամական միջոցները եղել են 26,000,000 դրամ եւ 22,000 դոլար: Ըստ հայտարարագրի' Հրայր Թովմասյանի եկամտի աղբյուրը եղել են տրված փոխառություններից ստացված տոկոսը' 1398 դոլար, աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, այլ եկամուտներ' 15 320 831 դրամ:

Հրայր Թովմասյանի կինը' Լամարա Խուդավերդյանը, 2019 թ. հայտարարագրել է ժառանգություն ստացած երկու անհատական բնակելի տուն Տավուշում  եւ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում: Հրայր Թովմասյանի դուստրը' Մերի Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվություն է ստացել մեկ ավտոտնակ, տարվա սկզբին ունեցել է 2,505.85 դոլար բանկային հաշվի մնացորդ, տարվա վերջին' 29.08 ցենտ:

Մյուս դուստրը' Գոհար Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվությամբ ստացել է «Նիսսան» մակնիշի մեքենա: Դրամական միջոցներ, անշարժ գույք, բանկային հաշիվներ հայտարարագրում չկան: Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը 2019 թ-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնցից մեկը' Ֆրանսիայում, մեկը' Երեւանում,  համատեղ սեփականությամբ մեկ ավտոտնակ, երկու հողամաս, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա: Դատավորի արտարժույթով ավանդները նախորդ տարվա վերջին եղել են 24345 եվրո: Բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարի 11314 եվրո եւ 1,434,000 դրամ:

Կանխիկ դրամը 2019 թ-ին եղել է 6,200 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019 թ-ին եղել է աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, վարձակալությունից եւ փոխառությունների ստացված գումարը' 19 724 692 դրամ եւ 4776,29 եվրո: Դատավորի  ամուսինը' Արիստակես Սողոմոնյանը, հայտարարագրել է 3,000 եւ  23,383 եվրոյի չափով ավանդներ:  Բանկային հաշիվների մնացորդները  2019 թ-ի վերջին եղել են 765 եվրո, 384,915 դրամ:

Կանխիկ գումարը եղել է 6,500 դոլար: Դատավորի ամուսինը նախորդ տարի եկամուտ ստացել է աշխատավարձից, վարձակալությունից, փոխառություններից, կենսաթոշակից' 5 126 855 դրամ եւ 4259 եվրո: Սահմանադրական դատարանի մյուս դատավորը' Արման Դիլանյանը, 2019 թ-ի վերջին հայտարարագրել է արտադրական նշանակության տարածք եւ անհատական բնակելի տուն, 4,600,000 դրամ, 45,000 դոլար եւ 38,000 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը եղել են աշխատավարձությունն ու վարձակալությունից ստացված գումարները' 19 880 389 դրամ:

Դատավոր Արման Դիլանյանի կինը' Նաիրա Ալեքսանյանը, նախորդ տարի հայտարարագրել է բաժնային սեփականությամբ բնակարան Երեւանում, համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն: Նախորդ տարվա վերջին դատավորի ավանդի չափը եղել է 6,480 դոլար: Բանկային հաշվի մնացորդը եղել է 19,330 դոլար:  Եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից 216,000 դրամ ստացված եւ ամուսնուց ստացած նվիրատվությունը 10,000 դոլար:

ՍԴ մյուս դատավոր Արայիկ Թունյանը 2019 թ-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան, երկու հողամաս, շինություններ, «Գազ» մակնիշի մեքենա, բանկային հաշվի մնացորդ' 3,747,000 դրամ:
 

Поделиться
Класс
Send
13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)

8817161c-be52-4944-ba32-228782777855_1EXMY.jpeg

1 օր ջուր չի լինի

1600bd14-3ee4-4542-ab33-f14e33238470_01CaZ.jpeg

Դու ո՞վ ես, որ Արցախ տաս, դու՝ ներմուծված թշնամի. ՀՀ վաստակավոր արտիստ

15cb348a-ca85-46bd-967d-e75a88d4583f_KRnzj.jpeg

Պատրաստվեք՝ 36 ժամ ջուր չի լինի

926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

2d464719-f87c-4741-833e-cb29f3d85d1e_Ttw_4.jpeg

Երկար ժամանակ ջուր չի լինի նշված հասցեներում

70bf8c9c-280a-4816-9e28-8925f8c08740_-WH-g.jpeg

Ողբերգական ավտովթար Արթիկ քաղաքում

f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

56789f2f-b05c-4229-b25e-1a4727324333_My43e.jpeg

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանոցում․ տղամարդը շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած նռնակը պայթեցնել

0106bdeb-1fee-4ba6-a627-3dd65df8e153_KQC2i.jpeg

Աննա Հակոբյանը ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2d2938fe-8640-400c-89a8-607b3b6d0ba3_XEnAC.jpeg

Ռուբլին կտրուկ էժանացել է. Փոխարժեքները նվազեցին