Սամվել Թոփալյանին աշխատանքից ազատել են․ Դերասանը մանրամասներ է հայտնել

Սամվել Թոփալյանին աշխատանքից ազատել են․ Դերասանը մանրամասներ է հայտնել

Հասարակական Ipress 2024-07-08 12:45:00 2739
samvel-topalyan_OPB7p.jpg

MediaHub-ը գրում է. «Դերասան Սամվել Թոփալյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ աշխատանքից ազատման մասին նամակ է ստացել։

«Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»,- գրել է նա։

MediaHub-ը զրուցել է դերասանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է իրեն աշխատանքից ազատելու հիմքը, և ինչ է նա պատրաստվում անել։

- Սամվե՛լ, խնդրում եմ ներկայացնել, թե Ձեզ աշխատանքից հեռացնելու համար ի՞նչ հիմնավորում է ներկայացրել թատրոնը։

- «Գոյ»-ի իրավահաջորդ «Սունդուկյան» թատրոնից եմ նամակը ստացել։ Շուտ պիտի գար, բայց ինչ-ինչ պատճառներով ուշացավ նամակը։ Ամեն ինչ օրենքի սահմանում է եղել, մեզ բոլորիս հրավիրել են, որ ստորագրենք ու շարունակենք պայմանագիրը, մենք հրաժարվել ենք ու այդ պատճառով ազատել են մեզ։ 

- Այսինքն՝ «Սունդուկյանում» խաղալուց Դուք հրաժարվել եք։

- Այո՛։ Կոնկրետ այս գործարքն իրավաչափ է։ Այսինքն՝ մեզ ասել են՝ «եկեք, ստորագրեք», մենք չենք գնացել։ Դա օրինաչափ է։ Իսկ մնացյալ առումներով չգիտեմ։

- Հաշվի առնելով Ձեր դիրքորոշումը «Գոյ»-ի փակման հետ կապված, հնարավո՞ր է, որ սա քաղաքական հետապնդում է։

- Ես չեմ հասկանում, թե ինչ է էդ քաղաքական հետապնդումը, որովհետև կան կոնկրետ փաստեր։ Ես աշխատել եմ այստեղ, փակել են ՊՈԱԿ-ը, ես հրաժարվում եմ աշխատել «Սունդուկյանում»։

- Իսկ «Գոյ»-ի դերասաններն ի՞նչ են նախատեսում անել։

- Մենք այդ տարածքում մասնավոր հիմունքներով շարունակելու ենք աշխատել։

Նարե Գնունի»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը