Սամվել Ալեքսանյանի որդու շքեղ հարսանիքը՝ Դուբայում

Սամվել Ալեքսանյանի որդու շքեղ հարսանիքը՝ Դուբայում. «Հրապարակ»

Հասարակական Ipress 2022-11-04 17:39:00 2226
samvel-aleksanyan_O7WgJ.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։

Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։

Պատմեցին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։

Ասացին նաեւ, որ թամադան հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որեւէ մեկը լուսանկարներ, տեսանյութեր չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ չլինի»։ Դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել, եւ համացանցում նկարներ, տեսանյութեր չեն հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը