Կեմերովոյում 2 տրամվայների բախման հետևանքով տուժել է 90 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին։
Ըստ տեղեկությունների՝ 78 տուժած տեղափոխվել է Կեմերովոյի 3 հիվանդանոցներ։
«Ցավոք, մեկ մարդ մահացել է»,- ասել է Կուզնեցովը։
Հինգշաբթի առավոտյան տրամվայը կտրուկ շրջադարձ է կատարել և չի կարողացել արգելակել, 2 ուղևոր ընկել է երթևեկելի հատված։ Դրանից հետո տրամվայը բախվել է մեկ այլ տրամվայի։
