Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Միջազգային Ipress 2024-03-22 21:52:00 12855
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erkrasharj_Kv213.jpg

4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օխոտսկի ծովում՝ Կամչատկայի ափերի մոտ. հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։

«Երկրաշարժը տեղի է ունեցել 478 կիլոմետր խորության վրա: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Օխոտսկի ծովում՝ Ուստ-Բոլշերեցկի մունիցիպալ շրջանի Օկտյաբրսկի գյուղից 120 կիլոմետր դեպի արևմուտք»,- ասում է հաղորրդագրության մեջ:

Շրջանի բնակեցված վայրերում ցնցումները չեն զգացվել։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Поделиться
Класс
Send