«Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը»․ Ինչ է խոստացել Պուտինը Արցախին

«Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը»․ Ինչ է խոստացել Պուտինը Արցախին

Քաղաքական Ipress 2022-06-06 19:41:00 543
putin-erdoghan_eQ_2C.jpg

Lragir.am- «Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը իր հարցազրույցից հետո «Ադրբեջանում» ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալության արգելափակման կապակցությամբ։

Արցախի պետնախարարը թվարկել է նաեւ Բաքվի «հակառուսական քայլերը՝ պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու փորձում են հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ ռուս խաղաղապահների աչքի առջև սպանելով հայ քաղաքացիական անձինք Արցախում, ռուս խաղաղապահներին շրջանցելով 2022թ. մարտին գրավում են նրանց պատասխանատվության տիրույթում գտնվող Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ 2020թ. դեկտեմբերին՝ նաև Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, ոչնչացնում են ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն իրենց օկուպացիայի ներքո, այլ նաև՝ միաժամանակ հայկական ու ռուսական արժեքներ համարվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները»։

Արտակ Բեգլարյանը գրում է, որ իր հարցազրույցը տեղավորվում էր ռուսական տարածաշրջանային շահերի շրջանակում, իսկ Բաքուն շարունակաբար թիրախավորում է ռուսական շահերը։ Ասել կուզի՝ ռուսները ոչ մի կապ չունեին նրա թվարկած իրադարձությունների հետ։

Արցախի պետնախարարը միայնակ չէ ռուսներին իրենց շահերը գիտակցել տալու ջանքերում։ Հայ հանրության մի զգալի հատված անկեղծ հույսեր ունի, թե Մոսկվայում մոլորված են, չեն հասկանում իրենց շահերը։ Սա իհարկե չես համեմատի ռուսանպաստ ագենտուրայի գործունեության ու քարոզչության հետ, սակայն խորքում տարբերություններ չկան՝ հայկական ռուսասիրության վերջնանպատակը ռուսների գործողությունների արդարացումն է։

Միեւնույն ժամանակ, դա հանգեցնում է երբեմն զավեշտալի, երբեմն անհեթեթ, երբեմն ողբերգական դրսեւորումների այն ամենից հետո, ինչ իրագործել է Ռուսաստանը եւ շարունակում է իրագործել, ինչը հատկապես Քարագլխից ու ՄԽ «չեղարկումից» հետո ավելի տեսանելի է դարձել։ Դա է, որ նյարդայնացնում է ռուսներին, որ չնայած Հայաստանում ռուսանպաստ ագենտուրայի ու մամուլի հոծ շարքերին, չստեղծվեց քաղաքական քիչ թե շատ պատկառելի տեքստ, եւ փաստորեն ամեն ինչ հանգեց ռուսներին հիմարի տեղ դնելուն։ Օրինակ, որ «թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվեց, եւ Մոսկվան ստիպված գնաց նրանց հետ համաձայնությունների», կամ «Ռուսաստանում չեն գիտակցում ինչ են անում»։

Ռուսներն իհարկե հիմար չեն, առավել եւս՝ սենտիմենտալ։ Հայաստանի դեմ դաժան արշավն ունի խորքային քաղաքակրթական ու աշխարհքաղաքական պատճառներ, որոնք բացատրում են հայկական ինքնության, հայկական պետականության ոչնչացման նպատակները։ Սա այն հզոր հիմքն է, որը միավորում է ռուսներին ու թուրքերին, ինչ տարաձայնություններ էլ նրանք ունենան։ Վերջին 200 տարիների պատմությունը՝ հայերի հայրենազրկմամբ, հայկական բնօրրանի 9/10-րդով կրճատմամբ, 2,5 միլիոն հայերի սպանություններով, Աչցախում կոլցո գործողություններով, դրա վկայությունն է։

Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ Ռուսաստանը փորձում է լուծել հայկական քաղաքակրթական խնդրից ածանցյալ ուկրաինական խնդիրը, Հայաստանի պարագային ռուսների գործն ավելի հեշտ է պրոքսի գործիքների առումով՝ թուրքեր, ռուսանպաստ ագենտուրայի եւ ռուսասեր հանրության ներկայություն։ Մնացածը տեխնիկայի հարց է՝ թուրքերը հարձակվում են, ռուսները փրկում, մեղավորը բացառապես հայերն են։ Եթե ռուսները հիմար լինեին, չէին ձեւավորի Փաշինյան-Քոչարյան տանդեմը՝ որպես ռուսական պլանների իրագործման երաշխիք։

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի հակառուսական էությանը», Բաքուն գործում է բացառապես այս պլանների շրջանակում, Արցախի խնդիրը պահելով ռուսական դաշտում՝ Արեւմուտքի միջամտությունը բացառելու եւ Արցախի խնդիրը վերջնականապես փակելու համար։ Այդպիսով, Արցախը վերածվում է կրկնակի թիրախի՝ ռուսական շահերի համադրմամբ եւ հայկական կողմի ռուսանպաստության հիմքով։

Պուտինը նոյեմբերի 9-ից հետո հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Նման հայտարարությունը վկայում է ՌԴ առաջնորդության ու մասնակցության մասին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը