Ռուսաստանն ընդունեց ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին օրենքը. Տեսանյութ

Ռուսաստանն ընդունեց ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին օրենքը. Տեսանյութ

Քաղաքական Ipress 2022-06-30 12:07:00 1728
Հետևեք մեզ՝ Telegram-ում
varordakan-vkayakan-rd_x-YiT.jpg

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` Հայաստանում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից, հաղորդում է Regnum-ը։

Փոփոխություններով նախատեսվում է Ռուսաստանի տարածքում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները, երբ նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում։

«Դրանով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները»,- նշել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։

Ավելի վաղ Պետդումայում վարորդական վկայականների վերաբերյալ նմանատիպ որոշում էր կայացվել նաև Ղրղըզստանի քաղաքացիների դեպքում։

Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը գործում է 2017-ի հունիսի 1-ից։

Поделиться
Класс
Send