Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ

Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ

Միջազգային Ipress 2022-05-23 22:39:00 612
nikol-putin_RSYCL.jpg

Lragir.am-ը գրում է. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ: Լավրովի զանգերը Երևան և Բաքու, հաջորդում են Բրյուսելում մայիսի 22-ին ԵԽ նախագահ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որից հետո ԵԽ նախագահը ազդարարեց մի շարք պայմանավորվածությունների կամ համաձայնությունների մասին, որոնք արդեն հայտնի են բավականաչափ:

Ինչպես արդեն իսկ դիտարկել էի բրյուսելյան հանդիպման մասին առավոտյան անդրադարձում, առանցքային հարցերից մեկը դրան Ռուսաստանի արձագանքն է: Եվ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բրյուսելից անմիջապես հետո զանգահարում է Երևան և Բաքու, հեռախոսազրույցներ ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, վկայում է հենց այն մասին, որ Ռուսաստանը բավականին զգայուն է ընդունել Բրյուսելի հանդիպումն ու համաձայնությունները: Այստեղ իհարկե իրավիճակը բազմիմաստ է, և խոշոր հաշվով, այն համաձայնությունները, որոնց մասին հայտարարվել է Բրյուսելից հետո, զգալիորեն համահունչ են այն օրակարգին, որ փորձում է առաջ մղել Ռուսաստանն իր գլխավորությամբ՝ եռակողմ ձևաչափով:

Ռուսաստանը ինքն է շահագրգռված ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակմամբ, առավել ևս այժմ, երբ Ռուսաստանն ինքը գործնականում գտնվում է շրջափակման պայմաններում՝ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Խոսքն իհարկե արևմտյան ուղղությամբ «արգելափակվածության» մասին է, բայց գործնականում հենց այդ ուղղությունն է համաշխարհային տնտեսության «ծանրության կենտրոնը» և Կովկասը գործնականում վերածվում է մի կողմից դրան առավել մոտ լինելու ճանապարհի, իսկ մյուս կողմից էլ այդ շրջափակվածության պայմաններում սնուցման առավել քան կարևոր հաղորդուղու՝ ՌԴ համար կարևորագույն նշանակություն ունեցող մերձավորարևելյան ռեգիոնի հետ հաղորդակցության համատեքստում:

Այս առումով մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգ: Այդ ամենի համատեքստում, ՌԴ-ն ամենևին դեմ չի լինի, եթե Եվրամիության ձևաչափի միջոցով առավել բարձրանա ռեգիոնալ իրավիճակի կառավարման, հաղորդուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթացը: Մոսկվայի համար խնդիրն այն է սակայն, որ այդ գործընթացում չկորցնի դե ֆակկտո համանախագահությունը և գործնականում չկորչի դրա վրա ցանկացած պահի ազդելու հնարավորությունը, այլապես ամեն ինչ կստանա բացարձակապես հակառակ էֆեկտ:

Ահա այդ խնդրի համատեքստում, գործնականում Հայաստանի համար նվազագույն խնդիրն այն է, որ գործընթացը շարունակվի ավելի շատ հենվելով հենց Եվրամիության ու Ռուսաստանի ընդհանուր հետաքրքրության հանգամանքին: Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում դա թույլ կտա ապահովել օրակարգ, որում հնարավոր կլինի՝ եթե ոչ ուղիղ ձևակերպումներով շարադրված, այդուհանդերձ արտացոլված պահել Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրակարգեր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը