Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել եւս երկու երկրների վրա

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել եւս երկու երկրների վրա

Միջազգային Ipress 2022-05-04 14:11:00 3288
balistik-hrtir_pr16y.jpg

Ռուսաստանն իր զավթողական հավակնություններով կանգ չի առնի Ուկրաինայում։ Ուստի մյուս երկրներն արդեն պետք է պատրաստվեն Պուտինի առաջիկա հարձակմանը, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ նման եզրակացության է հանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունից հետո։

Մասնավորապես, ինչպես նշել է Դանիլովը, խոսքը Մոլդովայի եւ Ղազախստանի մասին է։ «Լավրովն օրերս ասաց, որ ղազախներն ու մոլդովացիները եղբայրներ են, պատրաստվեք, եղբայր ղազախներ և եղբայր մոլդովացիներ», ասել է Դանիլովը։ Ռուսաստանը ներկայում լարում է իրավիճակն իր վերահսկողության տակ գտնվող Մոլդովայի Պրիդնեստրովիեում, ըստ հետախուզությունների տեղեկությունների՝ Մոսկվան նպատակ ունի այն վերածել Մոլդովայի եւ Ուկրաինայի դեմ հարձակման պլացդարմի։

Ինչ վերաբերում է Ղազախստանին, այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՌԴ-ն ստիպված էր հանել զորքը Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, թեեւ ռուսական քարոզչական մեքենան չի թաքցնում ՌԴ տարածքային հավակնությունները Ղազախստանի հանդեպ։ Աստանան վարում է ինքնուրույն քաղաքականություն, չեղարկել է մայիսի 9-ի տոնակատարությունները եւ հայտարարել է, որ չի օգնի ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները։

Դանիլովի ակնարկը հասկանալի է․ Մոսկվան եթե որեւէ ժողովրդի համարում է եղբայրական՝ հարձակվում է նրա վրա։ «Ամենաեղբայրական» հայերի դեմ հարձակումը 2020-ի սեպտեմբերին ոչ մեկի մոտ կասկած չի թողել։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ