ՌԴ-ն հրապարակել է ոչ բարեկամական երկրների ցանկը

ՌԴ-ն հրապարակել է ոչ բարեկամական երկրների ցանկը

Քաղաքական Ipress 2022-07-24 23:15:00 6513
a133b82c-49d7-4269-99fa-70effb77c19f_b50hm.jpeg

ՌԴ կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամական պետությունների ցանկը` ներառելով դրանում Գերնսի ու Մեն կղզիները, որոնք սատարում էին ՌԴ–ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին նշված է ՌԴ նախարարների կաբինետի Telegram-ի պաշտոնական ալիքում։

Բացի այդ, ցուցակում ներառված են Բահամյան կղզիները, որոնք արգելք են դրել Ռուսաստանի բանկերի, ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության մի շարք վարկային կազմակերպությունների հետ գործարքների վրա։

Հիշեցնենք` 2021 թվականի մայիսին սահմանափակումներ էին կիրառվել ԱՄՆ-ի և Չեխիայի դիվանագիտական առաքելությունների նկատմամբ։

Մարտ ամսին ՌԴ կառավարությունը հաստատել էր նաև ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների և տարածքների ցանկը։

Մինչ այս ցանկում ներառվել էր 48 պետություն և տարածք` Ավստրալիա, Ալբանիա, Անդորրա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեայի Հանրապետություն, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա:

ԵՄ-ի կազմում են՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան և Էստոնիան։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը