ՌԴ նյարդային արձագանքը․ Տեղի է ունեցել անխուսափելին

ՌԴ նյարդային արձագանքը․ Տեղի է ունեցել անխուսափելին

Միջազգային Ipress 2022-05-26 23:50:00 3759
putin-xaxapah_TBku2.jpg

lragir.am-ը գրում է.ՌԴ ԱԳՆ-ն կրկին նյարդային է արձագանքել Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ բանակցություններին։ Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Բրյուսելը ցանկանում է յուրացնել Ռուսաստանի ջանքերով սկսած գործընթացը, այս անգամ՝ որ Բրյուսելը աշխարհքաղաքական խաղեր է խաղում։

Հատկանշականն այն է, որ Բրյուսելի եւ Մոսկվայի «ձեւաչափերում» քննարկվում են նույն խնդիրները, մեկ բացառությամբ՝ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը նշում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորված չէ եւ ընդունում են Արցախի ժողովրդի իրավունքները, սակայն մոսկովյան ձեւաչափում այդ մասին խոսք չկա եւ չի կարող լինել՝ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է եւ կարգավիճակի խնդիր չկա։

Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո Լավրովը զանգել է ՀՀ եւ Բաքվի իր գործընկերներին եւ պնդել Պուտին-Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ Մոսկովյան դեմարշին հետեւեց ՌԴ դեսպան Կոպիրկինի այցը Սյունիքի մարզ, որը նոյեմբերի 9-ի թղթով պետք է օտարվի միջանցքներով՝ ՌԴ ՖՍԲ ստորաբաժանումների հսկողությամբ։

Ռուսաստանի նյարդային արձագանքն անկասկած կապված է Կովկասում մենաշնորհը կորցնելու եւ ամենակարեւորը՝ Հայաստանին դեմ առ դեմ կանգնելու հանգամանքի հետ։ Քարագլխի իրադարձություններից եւ Լավրովի խոստովանությունից հետո, որ չեղարկված ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պաշտպանում էին հայկական շահերը, Ռուսաստանը այլեւս չի կարող թաքնվել Բաքվի թիկունքում։ Իսկ Կովկասի իրավիճակը կախված չէ Ռուսաստանից այն պահից, երբ Հայաստանի դեմ սանձազերծվեց թուրքերի հետ համատեղ օպերացիան։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ